Համագործակցելով «Իսլամական պետության» հետ Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։ Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր […]
Թուրքիա
2015-ին ընդառաջ մենք նաև այդ ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ անելու, որպեսզի առավել ազդեցիկ քայլերով ներկայանանք ու Անգլիայի կառավարությունից պահանջենք Հայոց ցեղասապանության ճանաչում:
Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հեղինակային հոդվածը «International New York Times» պարբերականին
Ինչպես ասում են <<Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա>>, այս նույն սկզբունքով արձանագրությունները պետք է դուրս գան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ հեղափոխական դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»։ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի […]
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ -ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը այս գագաթաժողովը համարեց դաշինքի պատմության մեջ ամենավճռորոշը, ասելով՝ «նպատակ ունենք լուծել փոփոխվող աշխարհի նետած մարտահրավերները»: Իսկ այդ ճանապարհի առաջին քայլը կարող է լինել ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայի նոր ռազմակայաններում, որը, գլխավոր քարտուղարի խոսքով՝ մերձբալթյան երկրները ռուսական սպառնալիքից զերծ պահելու նպատակ ունի: Կարծում եք, Ռուսաստանի կողմից […]
Հարցազրույց թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ -Թուրքիայի քաղաքական համակարգը, մտածողությունը հակահայկական է: Նույնպիսին է մշտապես եղել Էրդողան-Դավութօղլու զույգի քաղաքականությունը: Սա իմանալով արժե՞ նախագահական ընտրություններից հետո այդ երկրի քաղաքականության մեջ Հայաստանի հարցում փոփոխություն ակնկալել: -Միանգամից ասեմ՝ արմատական որեւէ փոփոխություն հայկական հարցում չի սպասվում։ Դա ակնհայտորեն երեւում է նրանց հայտարարություններից: Հնարավոր է, որ «մակյաժային» ինչ-որ փոփոխություններ արվեն, ինչպես […]
Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ -Սոչիից օրեր անց կարո՞ղ ենք ասել, որ լայնածավալ պատերազմը կանխվեց շնորհիվ հայկական բանակի կազմակերպված ինքնապաշտպանության եւ պատժիչ գործողությունների, թե՞ աշխատեցին այն բացառող, զսպող այլ գործոններ եւս: -Գուցեեւ կան այլ գործոններ նույնպես, բայց առաջին հերթին կարեւոր դեր խաղաց հայկական բանակի մարտունակությունը, թշնամուն հուժկու հարվածներ հասցնելու նրա ունակությունը: Ադրբեջանական կողմն […]
Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:
Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:




