Թուրքիա

Փետրվար 28, 2011թ. 09:00

«Պարոն նախարար, եթե համաձայն չեք իմ փաստարկներին, խնդրում եմ ինձ հրավիրել ուղիղ եթերում բանավեճի»


Փետրվար 17, 2011թ. 12:27

Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հասավ մոտ 200 միլիոն դոլարի, և չի ակնկալվում, որ փակ սահմանի պայմաններում այն էականորեն կավելանա: 2010-ը հաստատեց, որ տեսանելի ապագայում Թուրքիան փակ է պահելու սահմանը: Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացը, որը հրապարակայնություն էր ստացել 2008-ին, երբ Հայաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երևան՝ միասին դիտելու ֆուտբոլային հանդիպումը, անցնող տարի փլուզվեց: Սա ի վերջո հիասթափեցրեց լավատեսներին, […]


Փետրվար 11, 2011թ. 15:50

Թուրք քաղաքակագետ Մեհմեդ Փերինչեկը հիշեցրել է, թե ոչ միշտ է, որ Թուրքիան և Ռուսաստանը մրցակցել են: Համագործակցության լավագույն օրինակը Լենինի և Աթաթուրքի համագործակցությունն է, նշել է նա և ավելացրել. «Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը ապահովեց բարեկամությունը Կովկասյան ժողովուրդների միջև: Այդ համագործակցությունը, ինչը շատ կարևոր է, լիկվիդացրեց հայկական հարցը, լիկվիդացրեց հակամարտություննները Վրաստանի և Հայաստանի միջև, լիկվիդացրեց […]


Փետրվար 8, 2011թ. 12:04

զարմանաք, եթե  օրերից մի օր թուրք գրող, հրապարակախոս Օրհամ Փամուկն արժանանա Սողոմոն Թեհլերյանի անվան մեդալի: Այդպիսի մեդալ հիմնելու առաջարկ հանրային խորհրդին է ներկայացրել «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության նախագահ  Ռոմիկ Հովնանյանը: «Թուրքիայի կառավարությունը մտադիր է հիմնելու հպարտության մեդալ և այդ մեդալով պարգևատրելու այն ոճրագործների հարազատներին, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը,-ասաց Հովնանյանը,-իսկ մենք այս մեդալը հիմնելով` կպարգևատրենք մեր […]


Փետրվար 8, 2011թ. 11:22

Պաշտոնական Անկարան, որն այս տարի առաջին անգամ Թուրքիայում ոգեկոչեց Հոլոքոստի զոհերի հիշատակը, պատրաստվում է նմանատիպ քայլեր իրականացնել նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի օրը։ Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը՝ նշելով, թե Անկարան թեմայի առնչությմաբ համապատասխան հրահանգներ է տվել։ Այս մասին տեղեկացնում է  tert.am-ը: «Անկարան այն տեսակետին է, որ Հայաստանի և […]


Փետրվար 8, 2011թ. 09:58

Այցը կայանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով: Եռօրյա այցի ընթացքում Գյուլը հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Շաբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին Թուրքիայի պետնախարար Չեվդեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրները պետք […]


Փետրվար 7, 2011թ. 17:01

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Հալեպում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպման ավարտից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում նշվել է ղեկավարների գոհունակությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի վերաբերյալ: Հաստատվել է համատեղ գործունեության և երկրների դիրքորոշումների համակարգման շարունակման կարևորությունը: Քննարկվել են միջազգային վերջին իրադարձությունները, մասնավորապես, իրավիճակը Եգիպտոսում: Հանդիպմանը ներկա […]


Փետրվար 7, 2011թ. 15:48

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Մյունխենյան համաժողովի ժամանակ` շաբաթ օրը, պաշտպանել է Իրանի` խաղաղ միջուկային ծրագրերի իրավունքը, ինչպես նաև քննադատել է Իսրայելին միջուկային անօրինական գործունեության համար: «Այս իրավունքը պատկանում է բոլորին, այդ թվում և Իրանին»,- ասել է նա: Դավութօղլուն նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները իրավունք ունեն օգտագործել միջուկային էներգիա, […]


Փետրվար 2, 2011թ. 16:22

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է իր այցը Թուրքիա, որը ծրագրված էր փետրվարի 7-ին: Այցը չեղյալ չի հայտարարվել, և կիրականացվի մոտակա ժամանակները: Որպես պատճառ այցի հետաձգման համար նշվում են Եգիպտոսի և Թունիսի իրադարձությունները:


Փետրվար 2, 2011թ. 15:02

Թուրքիան և Ղրղզստանը համաձայնության են եկել մուտքի արտոնագրման համակարգի վերացման մասին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո: Ինչպես նշել է Ատամբաևը, բանակցությունները շատ արդյունավետ են եղել. «Կարևոր արդյունք էր միջպետական խորհրդի ստեղծումը: Առաջին նիստը ծրագրված է մարտին Թուրքիայում: Նրա գլխավոր խնդիրն […]