Թուրքիա

Հունվար 24, 2011թ. 10:00

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այսօր` հունվարի 24-ին մեկնելու է Ստրասբուրգ: Այցը կայանալու է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հրավերով: Այցի շրջանակներում կայանալու են հանդիպումներ Չավուշօղլուի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յաագլանդի հետ:


Հունվար 21, 2011թ. 15:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գարնանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու բարձրաստիճան համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք այսօրվա հանդիպմանը հնարավորություն ունեցանք վերանայելու մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Խորհրդի երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում […]


Հունվար 21, 2011թ. 12:38

Լիբանանեան քաղաքական լարուած իրավիճակը, ու մանաւանդ մօտ ապագային նկատմամբ տիրող անորոշութիւնը տագնապի մատնած են լիբանանցի քաղաքացին։


Հունվար 21, 2011թ. 10:00

Այսօր Ստամբուլում սկսվել են Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Հինգշաբթի Ստամբուլ էր ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Սայեդ Ջալիլին: Նույն օրը կայացել է Ջալիլի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի […]


Հունվար 20, 2011թ. 10:00

Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի հրամանատար Նեջեթ Օզելը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ներքին գործերի նախագահ Ռամիլ Ուսուբովի հետ: Հանդիպման ընթացքում Օզելը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի կատարել հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանի բանակի, ներքին զորքերի զարգացման համար: ArmAr.am


Հունվար 18, 2011թ. 18:30

Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց…


Հունվար 18, 2011թ. 09:38

Հայերը պետք է ստանային իրենց բնիկ հողերի վրա խաղաղ ապրելու իրավունքը…


Հունվար 17, 2011թ. 19:58

Գտնվում եմ մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:


Հունվար 17, 2011թ. 15:24

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սիրիա` մասնակցելու Լիբանանին նվիրված եռակողմ գագաթնաժողովին: Այս մասին  լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Դամասկոսում եռակողմ հանդիպման շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Քատարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանիին` քննարկելու Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը և նրա կարգավորման ճանապարհները: ArmAr.am


Հունվար 17, 2011թ. 09:00

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը ժամանել է Իրաք: Առաջին հերքին նա Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զեբարին: Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել նաև նախագահ Ջալալ Թալաբանիի, խորհրդարանի խոսնակ Ուսամա ալ-Նաջեյֆիի հետ: Այցի նպատակն է աջակցությունը Իրաքի նոր կառավարությանը, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ […]