Թուրքիա

Մարտ 10, 2011թ. 10:20

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-16-ը կմեկնի ՌԴ: Այցը կայանում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով: Թուրքական պատվիրակության կազմում լինելու են նաև 200 գործարարներ և  5 նախարարներ: Քննարկվելու են Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման, Սամսուն-Ջեյհան նավթամուղի իրականացման հետ կապված խնդիրները, տարածաշրջանային հարցեր: Նախքան վարչապետի այցը` մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգ է ժամանելու Թուրքիայի արտաքին առևտրի նախարար Զաֆեր […]


Մարտ 8, 2011թ. 17:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային […]


Մարտ 5, 2011թ. 10:06

Ղարաբաղյան հակամարտությունը Հայկական Հարցի մեկ կարևոր բաղադրիչն է և, ըստ այդմ, ամբողջությամբ առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այլ կերպ ասած, Հայկական հարցի լուծման իրավական հիմնախնդիրներին:


Մարտ 4, 2011թ. 12:19

«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»:


Մարտ 4, 2011թ. 10:16

Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են այս տարվա մարտի 4-ին` ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, ստորագրել փաստաթուղթ Սամսուն-Ջեյհան նավթամուղի ծրագրի շուրջ համագործակցության շարունակման վերաբերյալ: «Մենք պատրաստվում ենք ստորագրել նրանց հետ փաստաթուղթ Սամսուն-Ջեյհանի վերաբերյալ հետագա գործողությունների ընթացակարգի տեսանկյունից, ինչը նախատեսում է տնտեսական մոդելի որոշում»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: ArmAr.am


Մարտ 4, 2011թ. 09:30

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կրկին կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության: Հյուսիսային Կիպրոսի ընդդիմադիր կուսակցությունները և միությունները Նիկոսիայի հյուսիսային հատվածում դուրս էին եկել Արդարության և Զարգացման Կուսակցության դեմ ուղղված պաստառներով: Որոշ ցուցարարներ հանդես են եկել կղզու միավորման կոչերով և թափահարել են հունական Կիպրոսի դրոշը: ArmAr.am ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 12:02

ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան հուզումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել ավելի վաղ ծրագրված այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, այն պետք է իրականացվեր փետրվարի սկզբներին` մյունխենյան խորհրդաժողովի ավարտից հետո, սակայն այցը հետաձգվել էր Եգիպտոսում ծավալված իրադարձությունների պատճառով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:00

Սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:


Փետրվար 28, 2011թ. 13:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մինչև մարտի 1-ը  հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում: Գերմանիա կատարվելիք այցի շրջանակներում Էրդողանը Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին: Գերմանիայում քննարկվելու են տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլ խնդիրներ: Մարտի 1-ին Էրդողանը Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հրավերով կմեկնի […]


Փետրվար 28, 2011թ. 10:00

Պաքուի եւ Սումգայիթի հայկական ջարդերը նշող օրերը այս տարի թէ՛ պետական քաղաքականութեան եւ թէ՛ հասարակական մօտեցումներով նկատառելի նորութիւն արձանագրեցին։ Խօսքը դէպքերուն քաղաքական գնահատականներ տալու եւ քարոզչաքաղաքական գործողութիւններու ձեռնարկելու մասին կը վերաբերի։ Կարելի է մտածել անշուշտ, որ հայկական կողմի այս առումով արձանագրած աշխուժացման մէջ դերակատար եղաւ հակառակորդ կողմը։ Ազրպէյճանական ապատեղեկատուութիւնը իրե՛նց իսկ կազմակերպած եւ գործադրած ջարդերուն […]