Թուրքիա

Դեկտեմբեր 8, 2010թ. 12:16

Թուրքական կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին  հայտնել է կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկը: “Թուրքիան ցանակնում է խաղաղություն և հարաբերությունների բարելավում”,-հայտարարել է նա Անկարայում նախարարների խորհրդի հանդիպման ավարտից հետո տրված ասուլիսի ժամանակ: Չիչեկի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երկու հրշեջ ինքնաթիռ էր ուղարկել Իսրայել` անտառային հրդեհները մարելու համար, և Իսրայելի […]


Դեկտեմբեր 7, 2010թ. 14:00

Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում   քննարկվել է «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում:


Դեկտեմբեր 6, 2010թ. 17:25

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում […]


Դեկտեմբեր 6, 2010թ. 10:31

Հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հարցերում Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես պահանջատեր:


Դեկտեմբեր 1, 2010թ. 11:50

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը հանդիպում են ունեցել Վաշինգթոնում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily –ը: Ըստ լրատվամիջոցի.  «Նրանք խոսել են WikiLeaks-ի վերաբերյալ , և արտգործնախարարը գնահատել է պետքարտուղարի տրամադրած ուղղակի և անուղղակի մեկնաբանությունները”,- հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին: Վերջինիս խոսքով, Քլինթոն-Դավութօղլու հանդիպումը եղել է  շատ […]


Դեկտեմբեր 1, 2010թ. 11:00

Թեհրանը համաձայնվել է վերսկսել բանակցությունները միջազգային միջնորդների “վեցյակի” հետ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ցանկանում է Բրազիլիայի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների մասնակցությունը բանակցային գործընթացին: “Ես հավատում եմ, որ Բրազիլիան, Թուրքիան և որոշ այլ երկրներ մասնակցություն կունենան ապագա բանակցություններին”,- ասել է նա: Անդրադառնալով բանակցության ժամկետին` նախագահը նշել է, որ իրենք առաջարկել են […]


Նոյեմբեր 30, 2010թ. 09:07

1-Հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս ասած սառեցւած գործընթացի շրջանակներում Թուրքիայի նախագահ Գիւլը սոյն թւականի նոյեմբերի սկզբին գրեթէ համահունչ արձագանգեց, երբ նոյն օրերին Շւէյցարիայից վերադարձին յայտարարում էր թէ՝ գործընթացը կարելի է բնութագրել որպէս «լուռ դիւանագիտութիւն….»: 2- Նոյեմբերի կէսերին եւ այս անգամ Թուրքմենստանից վերադարձին Գիւլը միանգամայն շրջադարձային յայտարարութիւն արեց՝ ասելով. «…Այդ խնդրի գծով կապի մէջ եմ Սերժ Սարգսեանի, Ալիեւի, […]


Նոյեմբեր 29, 2010թ. 18:30

Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին փողոցային ժարգոնով է արտահայտվում…


Նոյեմբեր 29, 2010թ. 15:34

Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում


Նոյեմբեր 27, 2010թ. 09:52

Թուրքիոյ վարչապետին այցելութեան նախօրէին իսկ լիբանանեան մամուլը քանի մը առիթով կը գրէր նախագահ Կիւլին Լիբանան այցելութեան հաւանական թուականին մասին։ Դեկտեմբերի կէսերուն իրականացուելիք այցելութիւն էր նախագահական մակարդակով, պետական այցի արարողակարգային կարգավիճակով։ Երէկ, Լիբանանի մէջ թուրք դեսպանը կը յայտարարէր, որ նախագահ Կիւլ Լիբանան պիտի այցելէ յառաջիկայ գարնան, ընդառաջելով Լիբանանի իր գործընկերոջ հրաւէրին։ ։ Նման բարձրաստիճան պաշտօնատարներու այցելութեան […]