Այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ:
Թուրքիա
Լիբանանի և Թուրքիայի միջև ստորագրվել է համատեղ քաղաքական հայտարարություն: Այն երկու երկրների միջև ազատ առևտրային գոտու և ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման վերաբերյալ է: Ինչպես հայտնի է, երեկ տեղի էր ունեցել Լիբանանի և Թուրքիայի վարչապետներ Սաադ Հարիրիի և Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ավարտին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և այդ գործընթացում […]
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-ին կայցելի Վաշինգտոն: Սպասվում են հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Դավութօղլուն հանդիպելու է նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Ֆյուլեի հետ: Այցը ավարտվելու է նոյեմբերի 30-ին: ArmAr.am
Էրդողանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան համաձայնվել է թույլ տալ Հունաստանին ընդլայնել իր ջրային տարածքներն Էգեյան ծովում: ‹‹Նման համաձայնություն գոյություն չունի: Հունաստանի հետ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, չկա որոշակիություն››,-ասել է Էրդողանը: Մինչդեռ, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժելով վարչապետ Էրդողանի հայտարարությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե Հունաստանի հետ ջրային տարածքների խնդրի շուրջ բանակցություններում […]
Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Today‘s Zaman–ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն […]
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ-ն անդամակցման վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք էին գտել Անկարայում, այս տարվա դեկտեմբերին ծրագրում է այցելել Թուրքիա: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում Սարկոզիի կատարած հայտարարությունները հակահրթիռային համակարգի վերաբերյալ բացասական արձագանք էին ստացել: Սարկոզին հայտարարել էր, որ համակարգն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ Սարկոզիի այցը […]
«Ագօսի» թղթակիցը մեկնել է Վան և փորձել է տեղում պարզել եկեղեցու պատի փլուզման պատճառները: Լրագրողի այցից հետո, սակայն, «պեղումներ» իրականացող թուրքերը հավաքել են իրենց վրաններն ու անհետացել:
Աշխարհասփյուռ հայության ու Հայաստան պետության խնդիրը պետք է լինի տե’ր կանգնել մեզանից խլված մեր իրավունքներին և այս երկրներից պահանջել ստանձնած պարտավորության կատարում:
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀԽ Միջազգային ինտեգրման, կրոնի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ
«Այն փաստը, որ հայկական լոբբին արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը, վկայում է այն մասին, որ հայկական լոբբին ուժեղացնում է ԱՄՆ-ում և մասնավորապես Վաշինգտոնում, իր դիրքերը»,- «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ Վաշինգտոնի հայկական լոբբին ամենակազմակերպված և ուժեղ լոբբիներից մեկն է և բավականին բարձր […]




