Թուրքիա

Օգոստոս 6, 2010թ. 10:30

Անկարայի եւ Աթենքի միջեւ փոխհարաբերությունների քննարկման նպատակով օգոստոսի 7-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է հունական Ռոդոս կղզի` հանդիպելու իր հույն գործընկեր Դիմիտրիս Դրուցասի հետ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հունաստանի ԱԳ ղեկավարը իր կիպրոսցի գործընկեր Մարկոս Կիպրիանուի հետ հանդիպման ժամանա Անկարային մեղադրել է Էգեյան ծովում լարվածություն ստեղծելու մեջ: «Արդեն քանի շաբաթ է, ինչ […]


Օգոստոս 6, 2010թ. 10:23

The New York Times-ը գրում է, թե Իսրայելցի գործարարներն իրենց ծաղրական խոսքն են ուղղել այն թուրքերին, ովքեր …


Օգոստոս 5, 2010թ. 17:39

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը բուռն քննարկումներից հետո հավանություն է տվել Ֆրենսիս Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman-ը: Տեղեկացնենք, որ 2009թ.-ից սկսած Ռիկարդոնեն զբաղեցրել է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի եւ գործերի հավատարմատարի պաշտոնը: Նա եղել է դեսպան Եգիպտոսում, Ֆիլիպիններում եւ Պալաույում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինդիանայի սենատոր Ռիչարդ […]


Օգոստոս 5, 2010թ. 17:15

Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարարները Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հրավերով ժամանելու են Թուրքիա` անցկացնելու թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` երկկողմ հարաբերությունները: Ավելի վաղ Ղրղզստանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ վեց ԱԳ նախարարները դիտարկելու են Ղրղզստանին հումանիտար օգնություն […]


Օգոստոս 5, 2010թ. 13:30

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում քուրդ ապստամբները կրկին հարձակվել են թուրքական զինվորական պահակախմբի վրա: Հաղորդում է  CNN Turk-ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Շեմդինլիից 15 կմ հեռավորության վրա`Յըգըթլեր գյուղի մոտ: Այս անգամ, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել:


Օգոստոս 5, 2010թ. 12:30

«Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուս եղբոր հետ»:


Օգոստոս 4, 2010թ. 17:50

Երեկ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված Ֆրենսիզ Ժոզեֆ Ռիկարդոյի թեկնածությունը: Թուրքական «Հյուրիյեթ»-ի տեղեկացմամբ` ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստաժավոր անդամ հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը ասել է, որ Ռիկարդոնեն «հրաշալի» դիվանագետ է: Հանձնաժողովը հաստատեց նաև Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար Անկարայում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջեյմս […]


Օգոստոս 4, 2010թ. 15:24

Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներ Ինդիկո Ռամինաշվիլին եւ Կեկհաբերի Բոչորիշվիլին մտել են ոսկե զարդերի խանութ, եւ խնդրել վաճառողին զարդերից մեկը մոտիկից ցույց տալ։ Թուրք վաճառողի պնդմամբ՝ վրացի զբոսաշրջիկներից մեկը արագ գրպանն է դրել 3 հազար դոլար արժողությամբ մի զարդ։ Վաճառողը նշել է, որը ինքը նկատել է գողության փաստը, երբ տեսել է, որ հիշյալ զարդը անհետացել […]


Օգոստոս 4, 2010թ. 11:44

After struggling for decades to get the Armenian Genocide recognized, and having taken legal action against western banks and insurance companies, Armenian-Americans filed their first lawsuit against the Republic of Turkey last week, seeking compensation for confiscated properties and belongings, and loss of income as a consequence of the Genocide of 1915-23. The lawsuit also […]


Օգոստոս 4, 2010թ. 11:19

Հայցով մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի Հանրապետությանն ու նրա նախորդին` Ցեղասպանության ժամանակ արտաքսված ու բնաջնջված հարյուր հազարավոր հայերին պատկանող…