Թուրքիա

Օգոստոս 18, 2010թ. 11:24

Թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է…


Օգոստոս 16, 2010թ. 11:00

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը:


Օգոստոս 12, 2010թ. 13:35

«Եթե Իրանը չհրաժարվի ատոմային զենք ստեղծելու իր արկածախնդրությունից, ապա Թուրքիան կխզի Իրանի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները»,- Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այդ մասին հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը: Ինչպես հայտնի է 2010-ի մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան և Բրազիլիան ստորագրեցին եռակողմ համաձայնագիր` համաձայն […]


Օգոստոս 12, 2010թ. 10:18

Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21 տոկոս է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող այդ քաղաքագետի խոսքերով` ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50 տոկոսից ավելի է: «Այս պահին էթնիկ […]


Օգոստոս 11, 2010թ. 11:15

Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել:


Օգոստոս 7, 2010թ. 11:31

Թուրքիայի ընդդիմությունը շարունակում է  քննադատել երկրի կառավարությանը` վարչապետի նոր խորհրդականի նշանակման առնչությամբ: Հիշեցնենք, որ հունիսին կառավարությունը Ալի Յուկսելին հաստատել էր որպես վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի խորհրդական: Շատերի կարծիքով, Ալի Յուկսելին, իշխող կուսակցության «ընտանեկան արժեքների» մասին իր հռետորությունը հասցրել է ծայրահեղության. Նրան քննադատողները նկատում են, թե Յուկսելին մի անձ է, ով   կրոնական արարողությամբ ամուսնացել է երեք […]


Օգոստոս 6, 2010թ. 17:22

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը սուրը քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին` Իրանի վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, թե Իրանը միջուկային զենք ունի, նաև իր խոսքում  Թուրքիայի հասցեին դրական տրամադրվածության համար: Նշենք, որ վարչապետն օգոստոսի 5-ին անգլիական Հովե քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, երբ խոսում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին` թույլ տվեց այդ վրիպակը: Քեմերոնն ասել էր, որ […]


Օգոստոս 6, 2010թ. 14:10

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում: Այս` ոչ պաշտոնական հանդիպման   նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն: […]


Օգոստոս 6, 2010թ. 13:51

Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե քրդերի կյանքի անվտանգության բացակայության դեպքում, Էրդողանի կյանքի անվտանգությունը եւս վտանգված է։ Այս մասին գրում է թուրքական Milliyet-ը: Քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը քննադատել է վերջին շրջանում Բուրսայի Ինեգյոլի շրջանում եւ Հաթայի Դորթյոլի շրջանում քրդերի նկատմամբ թուրքերի իրականացրած հարձակումները՝ նշելով. «Եթե […]


Օգոստոս 6, 2010թ. 13:04

Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներ սկսել են կասկածել, սփյուռքահայերին իրենց տանը հյուրընկալող վանեցիներն, արդյո՞ք, հայերի հետնորդները չեն: