ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:
Զինված ուժեր
Ադրբեջանում «Զինվորական ծառայության զորակոչվելու հիմունքների մասին” օրենքում փոփոխություններ են կատարվելու: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Կատարված փոփոխությամբ արձանագրվում է, որ. ‹‹Ադրբեջանը գտնվում է պատերազմական իրավիճակի մեջ, ուստի անհրաժեշտ է զորակոչի համար ստեղծել այնպիսի պայմաններ, շնորհիվ որոնց քաղաքացիները, հարկ եղած դեպքում, պատրաստ կլինեն ռազմական գործողությունների: Իսկ հիմնական հարցը մոբիլիզացումն է››.- նշում է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության […]
Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ‹‹Ռեգնում›› գործակալությունը: Պայմանագիրը բաղկացած է 23 հոդվածից և 5 բաժնից` ‹‹Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր››, ‹‹Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր››, ‹‹Տնտեսական համագործակցության հարցեր››, ‹‹ Մարդասիրական հարցեր›› և ‹‹Ընդհանուր ու ամփոփիչ դրույթներ››: Պայմանագրի, մասնավորապես, երկրորդ հոդվածում ասվում է, […]
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ […]
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր և մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին: Ծանոթանալով նորակառույց զորանոցների պայմաններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների ծառայության պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է, […]
Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Պարոն Բահինի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման և ականներից տուժածներին […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ: […]




