Զինված ուժեր

Մարտ 18, 2011թ. 14:58

ՀՀ ԱԳ Նախարարի   պատասխանները հարցերին Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հարց. Նախ պարոն Նալբանդյանին: Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը վերջերս կարծիք էր հնչեցրել, որ թերի է ընթանում Հայաստան- ԵՄ համագործակցությունը, օրինակ բերելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Ինչպես կմեկնաբանեք այս կարծիքը: Էդվարդ Նալբանդյան: Ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրոպական Միության համագործակցությանը, ապա ես […]


Մարտ 18, 2011թ. 14:24

Մարտի 18-ին հանդիպում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջեւ: Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. “խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երեւանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը:”  Նախարարն ասաց, որ խորհրդանշական էր նաեւ այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին: […]


Մարտ 18, 2011թ. 09:59

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստան պաշտպանական զենքի մատակարարման հարցերը: Դռնփակ հանդիպման ավարտից հետո սենատոր Ջոն Մաքքեյնը անդրադարձել է այդ հարցին. «Որպեսզի Վրաստանը կարողանա ապագայում ապահովել իրեն ռուսական հարձակումից, անհրաժեշտ է լուծել նրա` պաշտպանական համակարգերով ապահովման հարցը»,-ասել է սենատորը: ArmAr.am


Մարտ 16, 2011թ. 19:55

Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: ArmAr.am


Մարտ 16, 2011թ. 14:18

Երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ:Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:


Մարտ 15, 2011թ. 12:33

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:


Մարտ 14, 2011թ. 22:25

Ի կատարումն ս.թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:


Մարտ 3, 2011թ. 17:15

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այնուհետեւ […]


Մարտ 1, 2011թ. 13:00

Այս շաբաթ Սլովենիայի պաշտպանության նախարար Լյուբիցա Ելուշիչը կայցելի Ադրբեջան: Վերջինս Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվի երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի և Սլովենիայի միջև պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով: ArmAr.am


Փետրվար 11, 2011թ. 14:00

Ազգային խոր զգացումներով լի, անդրանիկ հանդիսութիւն մըն էր սփիւռքի մէջ, որ կը պարուրէր ներկաները, որոնք եկած էին Հայ ազգի բանակի 19-րդ տարեդարձը տօնելու: