ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Սեյրան Օհանյանը և Թոմաս Համարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների […]
Զինված ուժեր
Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:
«Մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
ՀՀ Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի խումբ քաղաքացիների միջև 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով: […]
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը: Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված […]
Ուկրաինան Ադրբեջանին կվաճառի նորագույն «Պատվար» (“Оплот”) տանկը:
Վրաստանը կշարունակի զենք գնել Ուկրաինայից` ի հեճուկս Ռուսաստանի բողոքների: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն ուկրաինական լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեր համագործակցությունը, այդ թվում և ռազմական բնագավառում, հիմնված է մեր երկրների ազգային շահերի վրա: Չնայած ռուսական կողմի անհամաձայնությանը` այդպիսի առևտուրը մեր երկրի հետ, համաձայն միջազգային իրավունքի, ոչնչով սահմանափակված չէ»,- ասել […]
Դդեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ուղարկել ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսին Երեւանում ստորագրվեց հայ-ռուսական պայմանագիրը, որով երկարաձգվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը։ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ դատավորներին հանձնարարել է ուսումնասիրել պայմանագրի համապատասխանությունը […]




