ԱՄՆ սենատորներ Ջոն Կայլը, Ջեյմս Ռիշը, Մարկ Կիրկը և Ջեյմս Ինհոֆը կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Վրաստանում տեղակայել հակահրթիռային համակարգի հիմնական հատվածը: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսին ուղղված նամակի մեջ սենատորները առաջարկում են վերանայել TPY-2 ռադարի տեղակայման վայրը և տեղադրել այն Վրաստանում`Թուրքիայի փոխարեն: Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն նշել է, որ ԱՄՆ Վրաստանի ռազմավարական գործընկերն […]
Զինված ուժեր
Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ: Երեկոն սկսվեց Հայաստանի եւ Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը: ՀՀ ԶՈՒ կազմավորման, […]
Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո եւ համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով: Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 31-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Պատմական հայտնի ճշմարտություն է` ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են համաժողովրդական պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով:
Հայոց բանակի շնորհիվ` մեր բաժին մի կտոր երկինքն այս արևի տակ միշտ պաշտպանված կլինի: Նրան հազարապատիկ շնորհակալություն…
Հայաստանի բանակի օրը յատուկ նշանակութիւն կը ստանայ իրեն կապուած իրադրութիւններու ընդհանուր նկատառումներով։
Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն,մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ: Արարողության […]
«Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 13742 զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ […]




