«Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար»:
Զինված ուժեր
«Եթե բանակում կան այդպիսի մարդիկ, նրանք անպայման կպատժվեն: Ինչպես նաեւ անպատիժ չեն մնա նրանք, որ այդպիսի ապատեղեկատվություն են տարածում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են` Դավիթ Եղիազարյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) Յուրի Հովասափյանը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ:
Շուրջ երկու ամիս Արցախի երկնքում պարբերաբար ճախրում են ադրբեջանական զինված ուժերին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռները, որոնք իրականացնում են տարածքի հետախուզում։
Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և Գործընկեր երկրների ռազմական […]
Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: ArmAr.am
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի […]
Ադրբեջանցիները, փորձում են նման գործողություններով համոզվել, թե ինչ վիճակում են մեր դիրքապահ ու մարտական հենակետերը, շոշափում են մեր զինծառայողների զգոնությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանե՞ք վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձը: Պատասխան. Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ […]




