Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացավ չեխական «Golden Prague» մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը: Դեսպանության և CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում փառատոնին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնեց չեխահայ գործարար Գևորգ Ավետիսյանը: Փառատոնի բացման օրը` […]
22 Հոկտեմբեր 2010
Կոմիտաս եղաւ հայոց ազատագրող ձայնի ուսուցչապետը:
Երբ մարդը մի քանի անգամ կրկնում է իր սուտը, ինքն էլ է սկսում հավատալ իր ստին եւ դառնում է այդ ստի ջատագովը:
Վրաստանը պատրաստ է ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր, բայց միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: «Երևում է Ռուսաստանում մոռացել են, որ մենք գրել և կարդալ գիտենք, և տեղյակ ենք նրան, ինչ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Իսկ Սարկոզին չի հայտարարել այն, […]
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է լրագրողներին, որ Իրանը Ռուսաստանից բացի այլ երկրներից չի փորձել գնել S-300 համակարգ: »Մենք չենք նախատեսում նման համակարգեր գնել ուրիշ երկրներից»,- ասել է նա Թեհրանում ազգային կոնգրեսում: Այլ երկրներ ասելով պաշտպանության նախարարը, մասնավորապես, նկատի է ունեցել Չինաստանին ու Վենեսուելային:
Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրան ուղեկցող պատվիրակությունը սկսել են իրենց պաշտոնական հանդիպումները Ֆինլանդիայում: Էրդողանին իր նստավայրում ընդունել է նախագահ Տարիա Հալոնենը: Վերջինս հայտնել է, որ Ֆինլանդիան կողմ է Թուրքիայի անդամակցության ԵՄ: Էրդողանը հելսինկյան հանդիպումների շրջանակներում ցանկանում է ստանալ Ֆինլանդիայի աջակցությունը մի շարք այնպիսի հարցերում ինչպիսիք են ԵՄ-ի հետ բանակցությունները, պայքարը ահաբեկչության դեմ: Այս […]
Բաց նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ, դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն, դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն.
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիա կատարած այցի ընթացքումը ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովի առաջ, կոչ էր արել` բացել Հայաստանի հետ սահմանը: “Մենք աջակցում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին և բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ ուղղությամբ”,-ասել է Գերմանիայի նախագահը: Armar.am




