25 Հոկտեմբեր 2010

Հոկտեմբեր 25, 2010թ. 11:18

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման  հուշագիր են ստորագրել Թուրքիայի` ԵՄ անդամակցման բանակցություններում համագործակցության ուղղությամբ: Հուշագիրը ստորագրվել է պետնախարար Էգեմեն Բաղըշի և ԵՄ հարցերով բրիտանական նախարար Դևիդ Լիդինգտոնի կողմից 7-րդ  Բոսփորյան խորհրդաժողովի  շրջանակներում: Լիդինգտոնը հայտնել է, որ այս պայմանագիրը Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի արագացման ուղղությամբ ջանքերի մի մասն է:  “Մենք Թուրքիային աջակցություն կցուցաբերենք առավել ռազմավարական և կանոնակարգված […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 10:32

Իրանի և Իրաքի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադը և Ջալալ Թալաբանին երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ընդլայնման ճանապարհների մասին հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը: Ահմադինեջադը Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները բնորոշել է որպես գերազանց և հույս է հայտնել, որ իրաքյան նոր կառավարության կազմավորումը թույլ կտա ընդլայնել  երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Իրաքի նախագահը իր կողմից հույս է […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 10:15

Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացավ կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված  եւ դիտորդ երկրների բարձրաստիճան  պատվիրակությունները: Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Ելույթ ունենալով գագաթաժողովին` Հայաստանի  արտգործնախարարը կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 10:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի  առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով  ասօր առավոտյան մեկնել է Թեհրան։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարկան հանձնաժողովի համանախահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, […]