Հայաստանի ՊՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության փաստը Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության փաստը: Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, […]
Հոկտեմբեր 2010
Միացյալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրեսի ընտրությունները, հավանաբար հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում:
Իրանը մոտ ապագայում արտադրելու է իր սեփական S-300 համակարգը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Բացի այդ, Վահիդին հայտնել է, որ Ռուսաստանը, հրաժարվելով փոխանցել համակարգը Իրանին, խախտել է երկկողմ պայմանագիրը, և այժմ Իրանը պատրաստվում է սկսել փոխհատուցման ստացման գործընթացը: ArmAr.am
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է Շվեյցարիայում, ուր մասնակցում է ֆրանկաֆոնիայի երկրների վեհաժողովին: Վրաստանից բացի վեհաժողովին մասնակցում են նաև 70 այլ երկրներից պատվիրակություններ: Վեհաժողովի ընթացքում ընդունվել է որոշում, որով մասնակից երկրները միանշանակորեն պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին եւ ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման եւ այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իրականացնում է ցանցի ենթահամակարգերից մեկում կապի խափանման վերացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ Ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ է ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիարկության անդամները։ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները […]
Հոկտեմբերի 25-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Ժան Փինգին է հանձնել Աֆրիկյան Միությունում դիտորդ, լիազոր ներկայացուցիչ նշանակվելու մասին հավատարմագրերը եւ փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Աֆրիկյան […]
Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն երեկ հանդիպել է ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած երիտասարդների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ` հիմնականում գիտաշխատողներ, ասպիրանտներ և մագիստրոսներ։ Վարչապետը ողջունել է ներկաներին ու հանդես եկել դասախոսությամբ «Քաղաքական գործիչների մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է երեք հիմնական դրույթ, որոնք ժամանակակից քաղաքական գործիչները […]
Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում, (Իտալիա) տեղի ունեցավ ՙՓրկենք վանքերը՚ խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել կոորդինացիոն խումբ՚, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական […]




