Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Հոկտեմբեր 2010
Միշել Ռիվազի. Հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով տարբեր ծրագրեր…
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կանադայի հետ երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվությունը` հույս հայտնելով, որ դա լավ հիմք է համագործակցության բազմաբովանդակ զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ հայ-կանադական փոխգործակցությունը արդյունավետ է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իսկ Մոնրեալի քաղաքապետի այցը կնպաստի նաեւ ապակենտրոնացված […]
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Կանադայի իշխանություններին, որ անիտարբեր չեն եղել հայոց մեծագույն ողբերգության նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ […]
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:
Բանակցությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգի հնարավոր տեղակայման ուղղությամբ շարունակվում են: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը: «Բանակցությունները ներկա պահին չեն ավարտվել և շարունակվում են»,- ասել է նա` ավելացնելով նաև, որ Թուրքիան կողմնակից է Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային ընդհանուր համակարգի ստեղծմանը, որը կապահովի դաշինքի […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարությանը, դրա առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել է ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում (ՊՖԿՀ) 2011-2020թթ. իրականացվելիք բարեփոխման շրջանակը, որտեղ որպես հենանիշ կիրառվում են լավագույն միջազգային փորձն ու չափորոշիչները, բարեփոխման հիմնական […]
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի միջուկային ծրագրի զարգացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում պատժամիջոցներ է կիրառել Գերմանիայում, Մալթայում և Կիպրոսում գրանցված 37 ընկերությունների նկատմամբ : Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. “Այդ ընկերություններն ու անձինք պատկանում կամ ենթակա են Իրանի նավային ընկերությանը կամ նրա հետ կապված կառույցներին»:
Այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջանպաոլո դի Պաոլան: Այցի շրջանակներում ծովակալը հանդիպումներ է ունենալու Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բակրաձեի, պաշտպանության նախարար Բաչա Ախալայայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պաշտպանության նախարարությունից, անվտանգության խորհրդից և կառավարությունից: Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով հանդիպումների ընթացքում քննարկվելիք թեմաներն են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, ինչպես նաև դաշինքին միանալու […]




