Հունիսի 4-ին Վրաստան կժամանի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Պատվիրակությունը գլխավորելու է սենատոր Դևիդ Դրեյերը: “Այն ժողովրդավարության աջակցության խումբ է, որի անդամները տեղում կծանոթանան Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և հուսով եմ՝ ադեկվատ կերպով կնկարագրեն դրանք իրենց ամփոփման մեջ”: Այցը կավարտվի հունիսի 7-ին: ArmAr.am




