Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երևան են ժամանել` ս.թ. օգոստոսին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով: Նախագահը ողջունել է Կոմիտեի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարևորությունը հատկապես հիմա, երբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության […]
Մայիս 2011
Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում (կազմը` Արտակ Զաքարյան (ՀՀԿ), Ստյոպա Սաֆարյան (Ժառանգություն) Զաբելա Ղազարյան (քարտուղար), ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյան) մասնակցեց Վեհաժողովի գարնանային նիստերի աշխատանքներին: Սաֆարյանը մասնակցելով արաբական աշխարհի հեղափոխություններին նվիրված քննարկմանը այսպիսի հարց է ուղղել արաբական ուսումնասիրությունների կենտրոնի դոկտոր Բիչարա Խադերին` «արաբական գարնան» այլ […]
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը հարկադրված է եղել երկու ժամ անցկացնել Թուրքիայի օդային տարածքում՝ թույլտվություն չստանալով իրանական կողմից մուտք գործել այդ երկրի տարածք: Մերկելը այդ չվերթով ուղևորվելիս է եղել Հնդկաստան, որտեղից պետք է սկսեր իր ասիական շրջայցը: Այս կապացությամբ Գերմանիայում Իրանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ: Գերմանիայի ԱԳ նախարարը Իրանի այդ քայլը համարել է անընդունելի. […]
Դեռ երեք տարի առաջ Թբիլիսյան խճուղում` Երևան-Աբովյան մայրուղու աջ կողմում, Շամպայն-գինիներ գործարանի հարևանությամբ սկսվեց մի ահռելի կառույցի շինարարություն: Պարզվեց, որ շինարարության պատվիրատուն ՚Կյանքի խոսք՚ կոչվող աղանդավորական կազմակերպությունն է: Իսկ կառուցվող հսկայածավալ շինությունը ծառայելու է որպես աղանդի կենտրոնական գրասենյակ-հավաքատեղի: Շինարարության ընթացքին հետևող ականատեսներին ապշեցրել էր մի քանի մետր խորությամբ փորվող շենքի հիմքը` ՙՏեսնես ինչե՞ր են թաքցնելու […]
Պարզվում է արհեստածին հիվանդությունների բռնկումը հիմնականում տարածված է Ջավախքում: Միջազգային լրատվամիջոցներն ի դեպ, հիշեցնում են, որ հիշյալ տարածքում բնակչության գերակշիռ մասը հայեր են։
Մայիսի 29-ին Բուենոս Այրեսում նշվեց Հանրապետության օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Արգենտինայում եւ Չիլիում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանի կատարած աղոթքից եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձն ընթերցելուց հետո հանդիսությունը տեղափոխվեց Մայր տաճարի հարեւանությամբ` Թեքեյան մշակութային միության բակում գտնվող Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ: Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, […]
«…այլ կփորձի ապակայունացնել իրավիճակը շփման գծում: Իսկ դա ընդամենը հայկական կողմի վրա հոգեբանորեն ազդելու միջոց է և ոչ ավելին»:
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի առաջարկությամբ և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պաշտոնե հաստատվել է […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին այցելել է Վրաստան: Վարչապետը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ միասին մասնակցելու է Սարփիում նոր անցակետի բացմանը: Այցի շրջանակներում ստորագրվելու է փաստաթուղթ, որով գործողության մեջ է մտնելու սահմանի անցման հեշտացված համակարգ երկու երկրների միջև: “Այն բանից հետո, երբ հուլիսի մեկից այդ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիները […]
Կարմիր խաչի կողմից իրականացվող «բարեգործական» ծրագրերի անվան տակ հաճախակի բնույթ է կրում Սիրահարների այգում պահպանակների բաժանումը: Ընդորում, «բարեգործական պահպանակները» բաժանվում են առանց տարիքային սահմանափակումների. տրվում են անգամ անչափահաս երեխաներին: Վերջերս Կարմիր Խաչի ընկերությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հերթական միջոցառումների շարքն էր կազմակերպել: Ակնհայտ էր` ՁԻԱՀ-ի դեմ կազմակերպված ակցիան իրականում ոչ այլ ինչ էր, […]




