23 Հունիս 2011

Հունիս 23, 2011թ. 22:06

Հարցին, թե Ադրբեջանը ի ՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:


Հունիս 23, 2011թ. 20:36

Ստորեւ ներկայացվում են պատմական այն 4 հանգրվանները եւ այն 4 պայմանագրերը, որոնք հետագայում կանխորոշեցին Հայոց հայրենիքի նկատմամբ իրականացված ոտնձգությունների ձեռագիրը, եւ որոնք սակայն կազմում են Հայոց հայրենիքի նկատմամբ Հայոց պահանջատիրության նվազագույն իրավական սկզբնառու փաթեթի իրողությունը:


Հունիս 23, 2011թ. 19:30

Ազնաւուրներ միշտ չեն ծնիր հայ ազգին ծոցին մէջ…Շառլ Ազնաւուր 87 տարեկան է արդէն, այն Շառլը, որուն երգերով առնուազն երկու սերունդ իր սիրտը բացաւ, երբ սիրոյ նետը խոցեց սիրտերը:


Հունիս 23, 2011թ. 19:11

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի Հայտարարությունը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման առիթով հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում. Ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք […]


Հունիս 23, 2011թ. 18:55

ՀՀ նախագահի ելույթում կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:


Հունիս 23, 2011թ. 18:15

… միջանկյալ կարգավիճակի ընդունման ակտը ուժի մեջ մտնելուն պես ԼՂՀ-ն դադարեցնում է իր փաստացի գոյությունը:


Հունիս 23, 2011թ. 16:34

Ստրասբուրգյան ամբիոնը պետք է ճիշտ օգտագործվի: Նախագահի ելույթը այն տպավորությունը թողեց, որ նրա ելույթը երեք տարբեր մարդիկ են կազմել, մեկը գրել է առաջին էջը, մյուսը գրել է երկրորդ էջը և երրորդը գրել է մյուս հատվածները»,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում: Սաֆարյանը նշեց, որ  նախագահի ելույթում […]


Հունիս 23, 2011թ. 15:50

Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է. 1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով հանդիպումներն իբրեւ բանակցություն ներկայացնելու եւ դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլեւ նորանոր վտանգներ հարուցող […]


Հունիս 23, 2011թ. 14:15

Հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ  Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, Անթալ Հերդիչը /Հունգարիա/  և […]


Հունիս 23, 2011թ. 13:51

Արևելյան Անդրկովկասի հայերի հայտարարությունը փոխանցվել է ԼՂՀ ներկայացուցչություն, Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի, Ադրբեջանի դեսպանատներ, ՄԱԿ-ի առաքելություն: