Ծրագրի փոխնախագահ Պատրիկ Բաթլերի խոսքերով, նախաձեռնության նպատակն է միասնական ծրագրի շրջանակներում աշխատել այլ երկրների լրագրողների հետ, խթանել բազմակողմ երկխոսությանը: «Համոզված ենք, որ ծրագիրը կարեւոր եւ օգտակար կլինի մասնակից լրագրողների համար` մասնագիտության մեջ առավել կատարելագործվելու առումով»,- կարծում է նա:
6 Հունիս 2011
На Кавказе опять кипят страсти. Азербайджан, 17 лет спустя, угрожает Нагорному Карабаху третьей войной. Переговоры под защитой России, США и Франции о будущем никем не признанного государства по словам Баку зашли в тупик.
Ցանկանալով առաջնորդության հասնել Մերձավոր արեւելքում, Թուրքիան վերջին տարիներին հետեւողականորեն ամրապնդում էր կապերն արաբական աշխարհի հետ:
Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական այցի վերադարձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է ստացել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված և 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար: Ռուսաց […]
Պարզվում է բուհերում մասնագիտական առարկաներից հայերեն լեզվով գրականություն գրեթե գոյություն չունի, ինչը լուրջ բարդություններ է ստեղծում հայ ուսանողի լիարժեք ուսման համար: Փաստորեն, հայ ուսանողները մասնագիտական առարկաները սովորելու համար, նախ պարտադրված են վարժ տիրապետել օտար լեզուներին` ռուսերենին ու անգլերենին: Մայրենին անկյուն մղելու, անտեսելու քաղաքականությամբ մտահոգ, ուսանողներն ահազանգում են, որ օտար լեզուներով մասնագիտական գրականության պարտադրված ուսումնասիրությունն իրենց […]
Հունիսի 3-ին Հռոմում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի եւ ՀՀ ԱԳՆ-ների միջեւ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկեց հայ-իտալական հարաբերություններին եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: […]
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ, հունիս 4-ին, Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆիլմերի ցուցադրությամբ: Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին, […]
Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ՝ բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից:




