Դեկտեմբեր 2011

Դեկտեմբեր 22, 2011թ. 19:52

«Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականի «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականն այսօր նույնպես անդրադարձել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից քննարկվելիք օրինագծին: «Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է: Հրեական ողջակիզումը փաստ է: Սակայն ամերիկացիներն ազատ են հերքելու որևէ իրականություն՝ առանց պետության կողմից պատժվելու վտանգի: Ֆրանսիայի բնակիչները շուտով չեն ունենա […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 18:14

Դեկտեմբերի 23- ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: ArmAr.am


Դեկտեմբեր 22, 2011թ. 17:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 16:57

Անկարան խորհրդակցությունների համար անորոշ ժամկետով հետ է կանչում Ֆրանսիայում իր դեսպանին Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:


Դեկտեմբեր 22, 2011թ. 16:04

«Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը»


Դեկտեմբեր 22, 2011թ. 15:38

Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը, որի համաձայն Ֆրանսիայիում հայոց եղեռնի փաստը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի։


Դեկտեմբեր 22, 2011թ. 12:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ /Մոսկվա, 21 դեկտեմբերի 2011թ. / Սրբազան հայր, Հարգարժան դեսպան,  Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի դեմս ձեզ` Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին: Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 12:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր: Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի  հետ շրջել է նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Բակո Սահակյանը Եզրաս եպիսկոպոս […]


Դեկտեմբեր 20, 2011թ. 21:13

Երեւանէն, Վենետիկէն եւ Միլանոյէն ետք, «Հայկական ճարտարապետութեան ժառանգութիւններու ուսումնասիրութեան ռահվիրաները» ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ Դեկտեմբեր 5ին, Պրիւքսէլի մէջ: Այս ցուցահանդէսը արդիւնքն է Արմէնիաքա եւրոպական ծրագրին, որ նուիրուած է հայկական ճարտարապետական ժառանգութեան դիւաններու պահպանման, թուայնացման եւ վերարժեւորման: Այս ծրագիրը ընտրուեցաւ Եւրոպական Յանձնաժողովին կողմէ եւ անոր զօրակցութիւնը վայելեց, «Մշակոյթ 2007-2013» ծրագրի ծիրէն ներս: Այս առթիւ, կայքէջ մըն […]


Դեկտեմբեր 20, 2011թ. 11:19

Հայաստանում դեռևս չկա օրենք կոզակական կազմակերպությունների մասին, փոխարենն, այդ անօրենք դաշտում արդեն գործում են վեց կազմակերպություններ, իսկ կոզակ գեներալներ` ինչքա~ն կուզեք: