Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել:
Նոյեմբեր 2011
«Չի’ կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 28-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն», նկատել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Մարդկության զարգացման կարևորագույն գործոններից մեկը արդարացի, ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կատարված քննդատությունն է: Այս մշակույթը, սակայն, նորանկախ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է: Հետևապես, մեզանում քննադատությունները մեծամասամբ կառուցողական նպատակ չեն հետապնդում, և ոչ միշտ են լինում օբյեկտիվ: Այդ խմբի մեջ վստահաբար կարելի է դասել տարբեր մասնագիտության տեր մարդկանց կողմից զանգվածային լրատվամիջոցներով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու […]
Ջավախահայ ազգային- քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ողջ գործունեությունն ուղղված է եղել ջավախահայության խնդիրների հիմնարար լուծմանը, ինչը, սակայն, չհանդուրժեց Սահակաշվիլու ռեժիմի կողմից: 2008 թվականին Վրաստանի իշխանությունները քաղաքական հաշվեհարդար տեսան Չախալյանի նկատմամբ. նա ձերբակալվեց ու դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Արդեն չորս տարի է, որ ջավախահայ ազգային գործիչը բանտարկված է և գտնվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ […]
Հրավիրվում են հոգևորականներ, պատգամավորներ, կուսակցական գործիչներ և` համեցեք, ժողովուրդ: Իսկ հավատավոր քրիստոնյայի երկյուղածությունը մնում է մոտակայքում, բայց դրսում:
Երբ խնդիրը տեղափոխվում է գործնական հարթություն, ոլորտի պատասխանատուներն առաջնորդվում են «ինչքան հեռու, այնքան լավ» սկզբունքով, ինչն էլ դրսևորվեց հարցի վերաբերյալ «Կլոր սեղան»-ի քննարկման ժամանակ:
Դաշնակից տերությունները պատասխանատվություն են կրում այն հարցում, որ Միջին Արևելքի պետությունների հետպատերազմյան սահմանները կարգավորելիս խոշոր բացթողում են թույլ տվել, ինչի հետևանքով Միջին Արևելքում չի լուծվել Հայկական (նաև քրդական) հարցը, և դա (դրանք) մնացել է որպես լարվածության օջախ (օջախներ)։
«Մեդիա Գրուպ Ֆիդայի» նախագիծը Արցախի /Լեռնային Ղարաբաղի հանրապետության/ իշխանություների աջակցությամբ, կազմակերպել է պաստառի բացում նվիրված` Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար հրամանատար, փիլիսոփա ու մարտիկ, հայ ազատագրական շարժման գործիչ` Մոնթե Մելքոնյանին: Պաստառը տեղադրված է Քաշաթաղի վարչական շրջանում, քաղաքի մոտակայքում, Գորիս – Ստեպանակերտ մայրուղու վրա:: «Ֆիդային» պաստառի բացումը նվիրում է Հայաստանի և Արցախի անկախության 20 ամյակին, […]




