4 Մարտ 2013

Մարտ 4, 2013թ. 23:43

Շահան Գանտահարեան Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին: Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ – լիբանանահայ գաղութ կապի առավել […]


Մարտ 4, 2013թ. 23:38

2013 թւականի փետրւարի 18-ի նախագահական յետընտրական երկշաբաթեայ գործընթացները բովանդակային եւ ուղղւածութեան առումներով հաստատապէս ենթադրում-փաստում են մի նոր քաղաքական շարժման առկայութեան ու ձեւաւորման իրողութեան մասին:


Մարտ 4, 2013թ. 22:49

Արցախը սկսում է դիտվել միջազգային ասպարեզում որպես քաղաքականության ինքնուրույն գործոն. այդ մասին են վկայում ԱՄՆ և Ավստրալիայի որոշ նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման փաստերը, Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը ԼՂՀ և այլն: Լիտվացի պատգամավորների կողմից Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին»,- ասված է համատեղ հայտարարության տեքստում: