23 Մարտ 2013

Մարտ 23, 2013թ. 22:24

Արձանագրությունների դրույթները կամ ամբողջովին կրկնում են Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթները, կամ շատ դեպքերում, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հետքայլ են կատարում: Այստեղ կներկայացնենք երկու փաստաթղթերի մի շարք կետերի համեմատական վերլուծությունները, իսկ հոդվածին կից` Բանաձևի և Արձանագրությունների ամբողջական տեքստերը:


Մարտ 23, 2013թ. 22:00

Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին: Կրոնավորների դեմ կատարված այս արարքները թեեւ դատապարտվում են լիբանանյան դաշտը կազմող բոլոր ուժերի կողմից, այսուհանդերձ ժողովրդային ցասումը շարունակում է իր դրսեւորումներն ունենալ: […]


Մարտ 23, 2013թ. 21:25

Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը, համաձայն այս Կոնվենցիայի, դրույթների սպառել է իրեն, որովհետև շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի, հիմնականում` Ադրբեջանի կողմից, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլևս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի…


Մարտ 23, 2013թ. 19:34

Արցախի բնակչության դեմ ջրային ահաբեկչություն իրականացվեց նաև արցախյան ազատամարտի տարիներին: Երբ դեռ Քարվաճառը վերահսկվում էր ադրբեջանցի զինյալների կողմից, վերջիններս դարձյալ թունավորել էին Ստեփանակերտին ջուր մատակարարող աղբյուրները:


Մարտ 23, 2013թ. 16:51

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել […]


Մարտ 23, 2013թ. 16:45

Ջուրը մեր իրականության մեջ ողողել ու ոռոգել է ամենատարբեր ոլորտներ, բայց նրա դերը առանցքային կարեւորություն ունի հատկապես գործունեության պետական-պաշտոնական շրջանակներում եւ քաղաքականության մեջ: Պաշտոնական այդ գործառույթը կոչվում է ջուր ծեծել կամ ջուրծեծոցի: «Ջուր ծեծել» արտահայտությունը նշանակում է դատարկ-դատարկ «դուրս տալ», խոսել ոչ մի բանի մասին, այսինքն՝ դատարկաբանել:


Մարտ 23, 2013թ. 12:44

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի շրջանցել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացման հարցը` պահանջ, որն օրերս ներկայացրել էին ջավախահայերը. տեղեկացնում է Apsny.ge-ն: Ըստ նախագահի` ինքը ժամանակին ձեռնպահ է մնացել այդ խարտիայի վավերացումից: «Խնդիրն այն է, որ երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող մտնել Ջավախք: Մի անգամ […]