Լիտվիայի Հանրապետության Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: Իսկ մինչ այդ’ փետրվարի 26-ին ԼՀ Սեյմասում կայացավ «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ […]
Փետրվար 2013
Որպեսզի չխաթարվեր «ազգերի բարեկամության» մասին տասնամյակներ շարունակ խորհրդային ժողովուրդների ուղեղը բթացրած սին գաղափարախոսությունը, մոսկովյան կենտրոնը խուսափեց հրապարակելուց ադրբեջանական վայրենի խրախճանքին զոհ գնացած հայերի իրական թվաքանակը:
Փետրւարի 27-ի առաւօտեան թեհրանահայ համայնքի պահանջատէր ժողովրդի զաւակները համախմբւելու են թուրքական դեսպանատան առջեւ ` բողոքելու նոյն երկրի տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապում ցուցաբերած դաւադիր քաղաքականութեան եւ դրանից բխող` ոչ-հայանպաստ հետեւանքների դէմ:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում արտահայտել է նաեւ իր մտահոգությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ զարգացման հեռանկարների առնչությամբ: Անվանի երաժշտի նամակն անպատասխան չի թողել նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխան նամակում ասվում է. «Սիրելի՛ Սերժ, Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու […]
Ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունը. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել […]
Հարգելի պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ: Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ […]
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները: ԿԸՀ-ն նաեւ հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ: Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են […]
ԵՊՀ մոտ այս պահին հավաքված են մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք հայտարարել են դասադուլ՝ հանուն արդար ընտրությունների։ Ակցիան սկսվեց ժամը 11.30-ին՝ դասամիջոցների։ Ըստ կազմակերպիչների՝ այդ արվեց,որպեսզի չասվի , թե իրենք խանգարում են դասապրոցեսին։ Դասախոսները համոզում էին,ո ր ուսանողները վերադառնան դասի, սակայն նրանք չլսեցին։ Ուսանողներն իմացան, որ արդեն ներկա-բացակա են անում՝ ճշտելու, ովքեր են մասնակցում դասադուլին։ […]
Ինչպես տեղեկացնում է a1plus.am-ը ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը։ Ինչպես խորհրդակցությունից հետո հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մինչեւ օրվա վերջ թերեւս հայտարարեն՝ կլինի ԱԺ արտահերթ նիստ՝ Նախագահի ընտրությունների արդյունքները քննարկելու նպատակով, թե ոչ։ ԲՀԿ-ն մի քանի ժամից կհայտնի իր տեսակետը։ ՀԱԿ-ը բոյկոտել […]




