Բոլոր իշխանությունների անդավաճան սպասարկուն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս պարագայում արդի հայ թատրոնից ակնկալել խիզախ բեմադրություններ, որոնցում կարող ենք տեսնել՝ ասենք անհատի եւ համակարգի բախումը, իհարկե, միամտություն է:
27 Մարտ 2013
Արդեն քանի տարի` մայրաքաղաքում հայտնվում են բազմաթիվ բարձրահարկեր, այսպես կոչված, էլիտար շենքեր, որոնք հասարակ մահկանացուներին անհասանելի են, իսկ «հատուկ» մահկանացուներն էլ արդեն բնակարանի կարիք չունեն. կամ դղյակ ունեն, կամ հինգ տուն:
Քննադատողներից ոմանք պահանջում են, որ եկեղեցին միջամտի քաղաքական գործընթացներին, այս մարդիկ փորձում են եկեղեցուն իրենց հայեցողությամբ նոր գործառույթ վերագրել եւ արդեն բողոքում են, թե ինչո՞ւ դա չի իրականացվում:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Բոլորս էլ բողոքելու եւ դժգոհելու ընդունակություն եւ հնարավորություն ունենք: Մանավանդ հիմա պատճառներն ու առիթները շատացել են: Եվ ժողովրդավարական եւ իրավական պետության հասնելու մի միջոց է դարձել նաեւ բողոքելը: Բողոքում ենք ազգովին, գյուղովի, թաղովի: Անշուշտ, իրավիճակն այնպիսին է, որ անհնար է անկնճիռ, անխոչընդոտ քայլափոխ, երբ գրեթե յուրաքանչյուր աթոռավոր ու կնիքավոր ոչ թե պետական ծառայող, […]
Եվրոպան, որտեղ ժամանակին մասնավոր սեփականությունն անձեռնմխելի էր, որը հենց դրա շնորհիվ էլ դարձավ աշխարհի առաջին տարածաշրջանը, զբաղվում է սեփականության բռնագրավմամբ։




