Մեկը կարո՞ղ է ասել, որ այսօր ունենք ազգային որեւէ հերոս, որը լինի հայրենասիրության, գիտության, հոգեւոր գոյության խորհրդանիշ: Միասնության խորհրդանիշ, որին փորձեին ձգտել մանավանդ Հայաստանի վաղվա քաղաքացիները: Վերացրին բոլորին:
Ապրիլ 2013
Այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը: Մայր Աթոռից ստացված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ 2015 թ. “հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան […]
Հարցազրույց թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ – Հաճախ է ասվում, թե 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՙցունամի՚ է սպասվում, որից թուրքական կողմը սարսափած է: Մեզ կհաջողվի, իրոք, աննախադեպ իրավիճակ ստեղծել: -2015-ը մեզ համար շատ կարևոր տարեթիվ է ու եթե չհաջողվի որևէ բան անել, եթե առիթը բաց թողնենք, հետո բավականին դժվար կլինի ապահովել Հայոց ցեղասպանության միջազգային […]
ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցազրույցը ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ -Այն, որ աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է ոչ միայն սգալու անմեղ զոհերի հիշատակը, այլև բարձրաձայնելու հայոց պահանջատիրության մասին, նշանակո՞ւմ է, արդյոք, որ հայությունն սկսել է գիտակցել` ճանաչումների շրջանն ավարտված է, եկել է խնդրի իրավական փուլը: -Ցավոք, ոչ, առ այսօր չկա այդ գիտակցումը, նկատելի […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»: […]
Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Ապրիլի 21-ին ՀՀ ազգային Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը, կդառնա 48 տարեկան: Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո, որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Այդ ժամանակ սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին և Թաթուլ […]
Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»:
«Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը, քանի դեռ ամեն մի հայ չունի այս գիտակցումը` մեր կենցաղային, սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, եթե չենք կարողանում պահպանել մեր ազգային համընդհանուր շահերը: Քանի դեռ մեր հասարակության գիտակցությունից դուրս չեն մղվել ազգակործան ասացվածքները` «Եղունգ ունես` գլուխդ քորի», կամ «Որտեղ հաց, այնտեղ` կաց», որովհետեւ սա նշանակում է թքած ունենալ […]
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը. քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին: Եվ երբեւէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:




