13 Ապրիլ 2013

Ապրիլ 13, 2013թ. 12:22

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Բաթում, 4 հունիսի,1918թ. Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին. Օսմանյան կայսրությունը Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական […]


Ապրիլ 13, 2013թ. 12:15

Աշխատանքները գնում են ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման համար աշխատելու։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվ աշխատում է Խոջալուի այսպէս կոչված ˃ցեղասպանութեան˂ թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսևորումը սաստկանալու է ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:


Ապրիլ 13, 2013թ. 12:12

Այստեղ թե՜ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ թե՜ ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ճիգերը դրական հետեւանք ունեցան դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահելու առումով:


Ապրիլ 13, 2013թ. 11:56

Այսօր Երեւանում անցկացվելու է պղպջակների տոն, ընդ որում, մի հանճարեղ խորագրով` «Մի սպասեք կատարյալ պահի, վերցրեք պահը եւ այն դարձրեք կատարյալ»:
Բանից անտեղյակ ընթերցողներին ասենք, որ տոնը նվիրված է օճառի պղպջակներին, որոնք գոյանում եւ օդում խաղում են փչելով:


Ապրիլ 13, 2013թ. 11:35

Մեր փոքր Հայաստանում գրանցված են այսչափ մեծաքանակ օտարածին «կրոնական» կառույցներ, գործում են «օթյակներ», որոնք զբաղված են աղանդավորական հզոր լոբբինգով ու կատաղի պայքար են մղում իրավական դաշտի կայացման դեմ: