6 Ապրիլ 2013

Ապրիլ 6, 2013թ. 23:13

Այն, որ պարոն Կարապետյանը չի թաքցնում իր անհանդուրժողականությունը և չարախոսում ու զրպարտում է ներկայիս Կաթողիկոսին և ընդհանրապես եկեղեցականներին, շատերին է հայտնի, սակայն, երբ խոսքը գնում է վախճանյալ կաթողիկոսների մասին, համաձայնեք, որ սա արդեն սրբապղծություն է ննջեցյալի հիշատակի հանդեպ, իսկ ներկայացված անհեթեթ հիշողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ խելացնոր բարբաջանքներ:


Ապրիլ 6, 2013թ. 22:16

Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» ռադիոն արդեն առաջ է բերել Բաքվի զայրույթը: Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» ռադիոն արդեն առաջ է բերել Բաքվի զայրույթը: Ադրբեջանը ռադիոյի գործունեությունը համարում է սադրանք և չի զլանում դրա համար մեղադրել իր հարևաններին: Մեղադրանքներին ի պատասխան` Բաքվում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ Իրանը ռադիոկայանի հետ կապ չունի: Հեռարձակման կարճալիքային համակարգը թույլ […]


Ապրիլ 6, 2013թ. 22:05

Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանագրին: Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու: Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները: Սա նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի […]


Ապրիլ 6, 2013թ. 20:58

Հայրենի կառավարությունը նիստ առ նիստ հաճելի անակնկալներ է մատուցում հայ հասարակության տարբեր շերտերի: Այդ շերտերը նաեւ ենթաշերտեր ունեն` տնանկ արվածներ, դեղին համարանիշերով տաքսիների միամիտ վարորդներ, համառորեն չմեռնող թոշակառուներ եւ ամենակարեւոր անկարեւորները` գործազուրկներ:


Ապրիլ 6, 2013թ. 20:46

Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաեւ ունի ռազմավարական մեծ նշանակություն: «Եթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաեւ կապույտ ցեղասպանություն»,- համոզված է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:


Ապրիլ 6, 2013թ. 20:42

Մեզանում որոշակի շրջանակներ համառորեն շրջանառում են այն գաղափարը, թե վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի կանգնել ընտրության առաջ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։


Ապրիլ 6, 2013թ. 20:27

Ուժերի համախմբման մասին անվերջ խոսում ենք, սակայն գործնական հարթության մեջ քայլերը դեռ տեսանել չեն: Այս անգամ էլ ոչինչ չտվեց օրերս Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հերթական գիտաժողովը. հնչեցին նույնաբովանդակ ելույթներ և ոչ մի գործնական առաջընթաց:


Ապրիլ 6, 2013թ. 20:09

Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա…


Ապրիլ 6, 2013թ. 20:02

Սամվել Ալեքսանյանը անտեսելով բոլոր որոշումները, շարունակում է գողեգող ավարտին հասցնել իր սեւ գործը: «Մենք մեկ տարի է խոսում ենք, գրում ու բողոքում, բայց հարցը չի լուծվում, էլ ի՞նչ անենք` զենքի՞ դիմենք»: Զենքի դիմելու փոխարեն կա առավել քաղաքակիրթ ճանապարհ, որն այս դեպքում իրավականն է:


Ապրիլ 6, 2013թ. 13:50

Լիբանանում կա մի քանի հազարանոց թուրքախոս հանրույթ. որը թուրքական դեսպանատան միջոցով ամբողջությամբ գտնվում է Անկարայի անմիջական վերահսկողությանն տակ: Թուրքիայի նպատակն է այն վերածել կազմակերպված համայնքի և օգտագործել որպես լուրջ քաղաքական գործոն: Սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է…