Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
20 Ապրիլ 2013
Ապրիլի 21-ին ՀՀ ազգային Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը, կդառնա 48 տարեկան: Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո, որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Այդ ժամանակ սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին և Թաթուլ […]
Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»:
«Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը, քանի դեռ ամեն մի հայ չունի այս գիտակցումը` մեր կենցաղային, սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, եթե չենք կարողանում պահպանել մեր ազգային համընդհանուր շահերը: Քանի դեռ մեր հասարակության գիտակցությունից դուրս չեն մղվել ազգակործան ասացվածքները` «Եղունգ ունես` գլուխդ քորի», կամ «Որտեղ հաց, այնտեղ` կաց», որովհետեւ սա նշանակում է թքած ունենալ […]
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը. քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին: Եվ երբեւէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:
Թուրքիան բավարարված չէ միայն Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքով, եւ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ակնարկել են, թե վերջինս կարող է լինել համանախագահող երկիր ու առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում:
Տեր-Պետրոսյանը երեւի հայ օլիգարխիային միամիտի տեղ է դրել, ի դեպ, նա մարդկանց միամիտի տեղ դնելու սովորույթը ունի: Բայց սխալվում է, հայ օլիգարխիայից խելոքն ու խորամանկը չկա, էդ ո՞ւմ է փորձում միամիտի տեղ դնել ու սեփական ծրագրերին ծառայեցնել: Կապրենք` կտեսնենք: Թե որքանո՞վ նրա նպատակները կհանգեցնեն օլիգարխիկ նոր համակարգի առաջացմանը, չեմ կարող ասել, բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ օլիգարխիան առաջացել է հե՛նց ՀՀՇ իշխանության տարիներին:




