7 Ապրիլ 2013

Ապրիլ 7, 2013թ. 17:23

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության և Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ […]


Ապրիլ 7, 2013թ. 17:22

Իգոր Մուրադյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական, նախագահական և տեղական մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ մի տեսակ խտացած է լինում ուշադրությամբ և արտահայտչաձևերի առումով։ Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն բացասական վերաբերմունք են ունեցել այդ ընտրությունների նկատմամբ։ Ռուսաստանը համեմատաբար չափավոր ձևակերպումներ է օգտագործել, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, իր վերաբերմունքը […]


Ապրիլ 7, 2013թ. 16:47

Առաջին հայացքից քաղաքականությունը եւ բանաստեղծությունը իրարից շատ հեռու երեւույթներ են. մանավանդ մեր իրականության մեջ առաջինը տաղանդ ու օժտվածություն չի պահանջում: Բայց միայն առաջին հայացքից, քանի որ հայ քաղաքական մտքի ասպարեզում ամեն ինչ երեւում է երկրորդ եւ հատկապես երրորդ հայացքից:


Ապրիլ 7, 2013թ. 16:45

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ -Ի՞նչ եք կարծում, ապրիլի 9-ից հետո ներքաղաքական կյանքը կմտնի՞ բնականոն հուն։ -Ապրիլի 9-ին ոչ թե կավարտվեն քաղաքական գործընթացները, այլ կթեւակոխեն մի նոր փուլ: Ցանկությունս է, որ քաղաքական երկու դերակատարները` նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, համագործակցեն ու գան փոխզիջման։ Ինչի միտումն արդեն նկատելի է: -Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ներկայացնել հարցերի առաջնահերթությունը, […]


Ապրիլ 7, 2013թ. 16:39

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը լուրեր է տարածել, թե ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի եւ Աղդամի հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում: «Այդ տեղեկությունները բավական չափազանցված են: Ադրբեջանական ինքնաթիռները հերթական անգամ թռիչքներ են իրականացնում, սակայն դրանք իրականացվում են շփման գծից 20 կմ հեռու, այլ ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն […]


Ապրիլ 7, 2013թ. 16:36

Ինչպես հայտնի է, կուսակցությունների հիմնական գործառույթը իշխանության համար մղվող պայքարն է, նպատակը` սեփական գաղափարներն իրացնելով մասնակից դառնալ երկրի կառավարման գործընթացին եւ լուծել հասարակության առաջ ծառացած խնդիրները: Իսկ իշխանությունում գերիշխող դիրք ձեռք բերելու ժողովրդավարական կերպը ընտրություններն են: Մինչդեռ մեզանում մի քանի տասնյակի են հասնում այն կուսակցությունները, որոնք պարբերաբար չմասնակցելով երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին, իրականում վերածվել […]