Դեկտեմբեր 2013

Դեկտեմբեր 19, 2013թ. 16:50

Տնտեսական անվտանգության առումով Հայաստանի համար ավելի ձեռնտու է Մաքսային միությանն անդամակցելը։ Այս մասին «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովում ասաց Երևանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Թավադյանը։ Նա նշեց, որ եթե Հայաստանը չմիանար Մաքսային միությանը և էժան գազ չստանար Ռուսաստանից, մեր կորուստներն ավելի շատ կլինեին, քան այն պարագայում, երբ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման պայմանագրի […]


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:51

<Իսկ դուք ու ձեր կինը Ստամբուլից մինչև Դեր Զոր՝ արևի տակ, սոված ու մերկ, կքայլե՞ք այնպես, ինչպես ձեր նախնիները քայլեցրին մի ողջ ժողովրդի, պարտադրելով նրանց հեռանալ հայրենիքից: Գուցե դուք սովո՞ր եք, կարող եք քայլել, ի վերջո, քոչվոր ցեղի ժառանգներ եք>:


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:43

Տարածաշրջանի շուրջ ընթացող «մեծ խաղում» Ղարաբաղյան հակամարտությունը պահպանելու է իր առաջնակարգ դերակատարությունը մինչեւ այն պահը, քանի դեռ նրա հիմնական խաղացողներից որեւէ մեկը չի «շոշափել» ստատուս քվոյի փոփոխության ի՛ր հնարավորությունը։ Եվ հենց այդ պահին էլ համանախագահների արտաքուստ միասնական կեցվածքը փլուզվելու է «թղթե տնակի» նման։


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:40

Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին:


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:37

աստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:21

Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից: Շատ ծանր վիճակում է Բուլղարիան , ուր և՜ ձեռնարկություններն են փակվել, և՜ գյուղատնտեսությունն է հայտնվել քայքայման եզրին, որովհետև բուլղարական շուկան լցված է եվրոպական այլ պետությունների անհամեմատ էժան արտադրանքով:


Դեկտեմբեր 15, 2013թ. 19:52

Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն :


Դեկտեմբեր 13, 2013թ. 20:37

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Հայաստան այցելած «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը ներկայացրել է նախարարի այցն ու ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հղած «մեսիջները»։ «Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կատարած մեկօրյա այցը Կովկասում վերջին ամիսներին ակտիվանալ փորձող քաղաքականության կարևոր հանգրվանն էր։ Մինչ Թուրքիան Կովկասում նոր լուծումներ առաջարկելու «մեսիջներ» է հղում, Հայաստանը չափազանց զգուշավոր կեցվածք է ընդունել։ […]


Դեկտեմբեր 12, 2013թ. 13:45

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 23:02

Հարգելի լրագրողներ, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, խաղաղ բողոքի ակցիա է իրականացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ ընդդեմ Թուրքիո արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցի և այդ երկրի հայատյաց ու հակահայ գործողությունների: Ակցիան կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ Կառավարության շենքի վրա գտնվող մեծ ժամացույցի տակից՝ ժամը 9:15: Հրավիրում ենք բոլոր ազգային երիտասարդական կազմակերպություններին և […]