Համոզված եմ, եթե հայ երեխան լինի իրեն ժառանգված արժեքների կրողը, նա չի կարող մնալ դրսում, նա կստանա լավ կրթություն ու հաստատ կվերադառնա: Կգա՝ ստացած գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու գիտակմամբ:
11 Դեկտեմբեր 2014
Ադրբեջանական կողմը գիշերն ինտենսիվացրել է կրակոցները հայկական դիրքապահների եւ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան կրակով լռեցնել հակառակորդին: Ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի. «Կրակոցներն են շատ եղել, բոլոր ուղղություններով էլ կրակել են: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ, կորուստներ չկան»։

«Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով: Որքան երկար ենք մենք հանդուժելու այս իրավիճակը». Էրդողանը կոչ էր արել մահմեդական երկրներին միավորվել Արևմուտքի դեմ պայքարում:

” Կներեք, ի՞նչ է նշանակում անկախության կորուստ, անկախությունը փաստաթուղթ չէ, այն պետականաստեղծ գործընթաց է: Այսինքն, երկրի անկախություն ասելով՝ ես հասկանում եմ ունենալ զարգացած տնտեսություն, ռազմական անվտանգություն: Ահա այս հարթության մեջ նրանք պետք է դիտարկեին ԵՏՄ փաստաթուղթը”





