17 Դեկտեմբեր 2014

Դեկտեմբեր 17, 2014թ. 22:21

Ոչ իշխանական եռյակը երկու օր շարունակ ամեն ինչ արեց խորհրդարանական”թեժ ձմեռ” սցենարը գլուխ բերելու համար. քաղաքական կապրիզի, մաղձի, ամբիոնի մոտ հերոս ձևանալու պակաս չեղավ: Ամեն գնով երկրում իրավիճակ սրելուն պատրաստ ուժերը պարապ չմնացին նաև խորհրդարանից դուրս ու իրենց գործելոճին հարիր ՀԱԿ-ականները շտապեցին օտարի մոտ գանգատվելու երկրից, իշխանությունից, մեր ներքին խնդիրներից:


Դեկտեմբեր 17, 2014թ. 02:00

Հայաստանը իրականցնելով հավասարակշիռ քաղաքականություն, մշտապես ըմբռնումով է վերաբերվել հարևան Վրաստանի խնդիրներին, ու դա ենթադրում է, որ Վրաստանը ևս պետք է ցուցաբերի համարժեք քաղաքականություն: Մինչդեռ…


Դեկտեմբեր 17, 2014թ. 01:51

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝ վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նա դժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի:


Դեկտեմբեր 17, 2014թ. 01:46

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության հասցեին արհամարհական ելույթով է հանդես եկել,քանի որ ԵՄ-ի պաշտոնյանները քննադատել էին Էրդողանին ընդդիմադիր լրագրողներին ձերբակալելու համար: «ԵՄ-ն պետք է իր գործերով զբաղվի և իր կարծիքն իրեն պահի»,- հայտարարել է Էրդողանը՝ հերքելով, որ երկրով մեկ ծայր առած ձերբակալությունները համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին, Թուրքիայում ծայր […]


Դեկտեմբեր 17, 2014թ. 01:08

Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը:
Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով՝ «Շապուհի զօրքերը կ՚առաջնորդէին հայանուն դաւաճանները՝ ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»:


Դեկտեմբեր 17, 2014թ. 00:11

100 տարի անց, երբ Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, կազմակերպիչներն առաջին հերթին ոչնչացրեցին հայ մտավորականությանը` բանաստեղծների, գրողների, երգահանների, հրապարակախոսների: Դա հենց այնպես չարվեց. նրանց ձայնից և ազդեցությունից վախենում էին, ինչպես կրակից…