Իհարկե, նրանք, ովքեր նման քայլի են դիմել, չեմ ուզում ասել՝ ցանկացել են քծնել, բայց պետք է ասեմ, որ շատ վատ ծառայություն են մատուցել: Փաստորեն ուզել են ասել, թե իրենք կարող են խստորեն պատժել ընդդիմախոսին, բայց չէ՞, որ իրենք դրա իրավունքը չունեն: Արջի ծառայություն մատուցողներին հարկավոր է վանդակում փակել, նրանց ծառայությունը ո՜չ երկրին է պետք, ո՜չ քաղաքացիներին, ո՜չ իշխանությանը:
13 Դեկտեմբեր 2014
Դեկտեմբեր 13, 2014թ. 01:11
Թեքեյան կենտրոնում այսօր «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով կազմակերպված «Հանուն ընտանիքի» համաժողովի մասնակիցները հավանություն տվեցին «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի հռչակագրի նախագծին: Ստորև ներկայացնում ենք հռչակագրի նախագիծը. «Մենք «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի ստեղծման նախաձեռնողներն ենք՝ հանուն ընտանիքի և հոգևոր-ազգային արժեքների վերականգման և պաշտպանության: Մենք՝ […]





