3 Դեկտեմբեր 2014

Դեկտեմբեր 3, 2014թ. 23:22

“Աշտարակ կաթ” ընկերությունը ազնվորեն խոստովանել է, որ դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես խթանել է երկրում առկա գնաճը, թեև դրա պատճառը համարել է ոչ թե տնտեսավարողների` շահույթները չկորցնելու պատճառով կիրառած կամայականությունը, այլ այն, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի՝ նոր աշխատուժի ներգրավման, նոր սարքավորումների ձեռքբերման:


Դեկտեմբեր 3, 2014թ. 23:10

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի…


Դեկտեմբեր 3, 2014թ. 23:07

ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով:


Դեկտեմբեր 3, 2014թ. 00:36

Նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հարցազրույց էի վարում նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանի հետ, նա հպարտությամբ շեշտեց այն միտքը, թե ինքը ԱՄՆ ագենտ է, և նույնիսկ հորդորեց ձայնագրիչս միացնել ու հրապարակել իր խոսքը. ՙԵս թաքցնելու բան չունեմ, ես դրանով հպարտանում եմ՚: Երեկ ԱԺ դարպասների մոտ ցույց անող Հայրիկյանին հետևյալ հարցն ուղղեցինք՝ ինչո՞ւ բոլոր նրանց, ովքեր կողմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը ԿԳԲ-ական եք անվանում, արդյոք…