3 Օգոստոս 2023

Օգոստոս 3, 2023թ. 23:44

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով զարհուրելի  ատելություն ունի արցախցիների հանդեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից  բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ։ Իր վերջին ասուլիսում նա հերթական անգամ  մաղձ թափեց արցախցիների հասցեին. նման սանձարձակ ոճով` Նիկոլից բացի, մեկ էլ արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Փաշինյանը միշտ է այս պառակտիչ թեզը օգտագործել, փորձել սեպ խրել հայության երկու […]


Օգոստոս 3, 2023թ. 22:42

ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել: Սակայն այսօր ևս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, […]



Օգոստոս 3, 2023թ. 01:57

Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։ «Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր Խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք […]


Օգոստոս 3, 2023թ. 01:47

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ […]


Օգոստոս 3, 2023թ. 01:44

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, […]


Օգոստոս 3, 2023թ. 01:37

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ… Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերենԵս ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։ […]


Օգոստոս 3, 2023թ. 01:29

Լիլիթ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Ովքեր կարող […]