19 Օգոստոս 2023


Օգոստոս 19, 2023թ. 21:15

Խաղաղության օրակարգի ցնդաբանությամբ ախտահարվածներին ի գիտություն. Ադրբեջանը ավարտում է նոր պատերազմի նախապատրաստությունները։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախը Արցախը և Սյունիքն են։


Օգոստոս 19, 2023թ. 18:27

Իրենց իսկ կողմից նախաձեռնած ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցեցին քայլարածական դիվանագիտության բացառիկ տգիտությունն ու անկարողությունը։


Օգոստոս 19, 2023թ. 14:51

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն ունեն համատեղ հայտարարություն-բանաձև ընդունելու գործառույթ, որի դեպքում անդամները կարող են կողմ քվեարկել կամ վետո դնել։ Ինչպես տեսնում ենք` ոչ մի դատապարտող բանաձև, առավելևս պատժամիջոց չի կրառվելու, զուտ հայտարարություններ ու կոչեր, ոչ ավելին։ Նախ, այս իրավիճակը մի անուն ունի` խոսել զուտ խոսելու համար։ Եվ ապա` նկատելի է, որ երկար ժամանակ է, […]


Օգոստոս 19, 2023թ. 00:34

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն: Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, […]


Օգոստոս 19, 2023թ. 00:18

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է, որ չի հեռանալու։ Իշխանական պատգամավոր, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը ասել է.«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում են, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում»: Ըստ իշխանության ներկայացուցչի` ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, […]