31 Օգոստոս 2023

Օգոստոս 31, 2023թ. 23:35

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Կատարվողը մի անբարո, խայտառակ կլոունադա է, որ ցեղասպանության եզրին կանգնած Արցախի բնակչության ողբերգության հաշվին ու համապատկերին իրականացրել և իրականացնում են արևմտյան մի շարք պետություններ: Կապիկությամբ են զբաղված Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, արևմտյան այլ պետություններ և եվրոպական որոշ կազմակերպություններ: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքի սկզբնամասի […]



Օգոստոս 31, 2023թ. 23:29

Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:


Օգոստոս 31, 2023թ. 23:19

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում վաղուց իմաստ չունի, քանի որ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում լիովին ապահովված են Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմակայաններով


Օգոստոս 31, 2023թ. 23:07

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


Օգոստոս 31, 2023թ. 13:30

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից:


Օգոստոս 31, 2023թ. 00:17

Պահանջվեց մոտ երեք շաբաթվա լարված աշխատանք, որպեսզի մենք ամբողջովին համակարգենք, թվայնացնենք և ստուգենք բոլոր ստորագրությունները, բայց այժմ այդ աշխատանքը ավարտված է, և Մենք պատրաստ ենք անցնել Հայաքվեի հաջորդ փուլին, տանելու մեր օրենքի նախագիծը Ազգային ժողով, և հետամուտ լինելու նրա ընդունմանը: