«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներինե ւ ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է: Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով եռակողմ հանդիպումը: Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր […]
6 Օգոստոս 2023


Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմից հայտարարությունից ու շարունակել պատերազմը, սա պատերազմի շարունկությունն է»։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք միջազգային հանրությանը պնդել՝ հարգել մեր իրավունքները։ Այդ առումով դեռ կա գործիքակազմ»։

․․․ գուցե ցանկաք գիտնալ, թե ի՞նչ մարդ է Ամերիկան, ըսեմ։ Ամերիկան, սիրելիք, Խաղաղական օվկիանոսին մեջ երկու բաժանմունքով մեծ խանութ մը ունի, խանութպան է, զինավաճառ։ Դանակները կսրե կուտա եվրոպացոց ձեռք, որ զիրար գետին գլորեն, ետքեն ինքը կհասնի վարկ կուտա, ոտքի կհանե։ Տոն ու կիրակի օրերը, երբ Ամերիկայի խանութը փակ է՝ Եվրոպա չի պատերազմեր։ Լեռ Կամսար, 1923թ․

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են […]

Ի՞նչ է նշանակում «…ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ: Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել: Ես չեմ ուզում ասել, […]

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: «142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների […]

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30 -ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Գոռ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված […]

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը թվիթերում այսպիսի գրառում է արել. «Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի քարոզչությունից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բացված չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդ վերցնելուն»։




