Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը։
3 Սեպտեմբեր 2023

Եվրոպան և ԱՄՆ-ը գտնվում են միջազգային հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենակարևոր գիտակցված տարանջատման շեմին, գրում է The Atlantic-ը։ 1949 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն միակ հաստատուն գործոնն է համաշխարհային անվտանգության ապահովման հարցում: Ի սկզբանե ԱՄՆ-ի, Կանադայի և արևմտաեվրոպական 10 երկրների միջև դաշինքը՝ ՆԱՏՕ-ն հաղթեց Սառը պատերազմում և այդ ժամանակվանից ընդլայնվեց՝ ընդգրկելով գրեթե ողջ Եվրոպան: Դա անվտանգության […]

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հայտնում են մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Հայրենակիցնե՛ր, Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։ Սիրելի արցախցիներ, Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել […]




