22 Սեպտեմբեր 2023



Սեպտեմբեր 22, 2023թ. 02:36

Լեռնային Ղարաբաղի ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին։ Այս մասին Նյու Յորքում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Այնտեղ նախագահական ընտրություններ անցկացնելու փորձը լրջորեն անհանգստացրել է և՛ Փաշինյանին, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջանը սա համարեց որպես իրավիճակը դեռ թեժացնող գործընթաց։ Զգուշացումներ տրվեցին, սակայն ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 02:25

Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամվոր Իշխան Սաղաթելյանը: «Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ: ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։ Դուք այլևս […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 02:19

Եվրոպական միությունը ուշադիր հետևում էր զարգացումներին։ Թույլ տվեք սկսել ամբողջական համերաշխություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր հատկապես դժվարությունների ժամանակաշրջանի են բախվել։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բորելի ելույթն՝ ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Ամիսներ շարունակ Լաչինի փակման պատճառով նրանք մեկուսացման մեջ […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 02:07

«Մենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում դադարեցնել իր ռազմական գործողությունները», -այս մասին ՄԱԿ-ում կայացած քննարկման ժամանակ հայատել է Գերմանիայի նեչկայացոււցիչը:  «Չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժով տեղում փաստական իրավիճակը փոխելու ճանապարհը»,- այս մասին Արցախի ժողովրդի […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 02:00

Այսօր Կառավարության շենքի դիմաց նորից բախումներ են եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ցուցարարներին վախեցնելու համար նրանք մահակներով հարվածում էին վահաններին: «Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար». բղավել է ոստիկանապետը: Ներկայացնում ենք լուսանկարներով:


Սեպտեմբեր 22, 2023թ. 01:37

Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», – նշել է […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 01:28

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է  հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ սեպտեմբերի 19-ին ռազմական հակամարտության կտրում սրացում եղավ ԼՂ-ում, մարդասիրական իրավիճակը վատթարացավ։ «Բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Դժբախտաբար, ռուս խաղաղապահները կրկին զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս։ Ռմբակոծության հետեւանքով մի քանի զոհեր են […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 01:05

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ […]