Տեղեկատվական շտաբի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հուղարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին թե չէ»։
24 Սեպտեմբեր 2023


Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ավելի վաղ նրա փաստաբանը հաղորդել էր, որ քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։ «Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ […]

Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է, ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի եւ Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թեւանյանը անդրադառնալով՝ Հայաստանի վարչապետի այսօրվա ուղերձին։ «Խաղաղությունից խոսում է՝ պատերազմ է բերում։ Ես սարսափով եմ լսում «ինքնիշխանություն» բառն իր շուրթերից։ Դա նշանակում է՝ ինքը […]

Որքան հասկանում եմ, Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»: Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Փաստորեն, Փաշինյանն այդ գործողությունն է ապահովում միջազգային համապատասխան մթնոլորտ ձեւավորելու համար ու Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։ Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա ՔՊ […]

Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկացրել է Թեհրանում 30 միաժամանակյա պայթյունների իրականացման նպատակով դավադրության կանխման և երկրի տարբեր նահանգներում 28 ահաբեկչի ձերբակալման մասին, հաղորդում է ԻՐՆԱ-ն: «Վերջին օրերին Թեհրանի, Ալբորզի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում մի շարք միաժամանակյա գործողությունների ընթացքում Իրանի հետախուզական ուժերը գրոհել են բնակելի շենքերում գտնվող ահաբեկիչների մի քանի քնած բջիջների և նրանց խմբերի վրա և […]

Անհնազանդության բողոքի ակցիաները սկսվելու են վաղն առավոտյան 8։00-ից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մեր միակ ռեսուրսը դուք եք՝ հայ մարդը։ Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ զինված բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրյա գործակալներ ենք ֆինանսավորվում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխությունը մենք պետք է […]

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն։ «Մենք չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների»,- Հանրապետության հրապարակում հայտարարել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Քաղաքացիները երթի ընթացքում վանկարկում են «Արցախ»։ Նշենք, որ վաղն առավոտյան՝ 8։00-ից Երեւանում եւ մարզերում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները […]

Մհեր Ավետիսյանը գրում է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես ուզում եմ մի կարևորագույն հարցի շուրջ միասին խորհենք մարդկային և անկողմնակալ տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զինված ուժեր չունի։ Հայաստանի ընդդիմությունը ցույցեր է անում Երևանում՝ հայտարարելով, որ […]




