Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը. Իմիջիայլոց, ՀՀ-ում ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացումը թեև առաջին հայացքից խիստ զայրացրել է Ռուսաստանին (ինչը միանգամայն բնական է), բայց կա ևս մեկ կողմ, ում համար ՀՀ-ում ԱՄՆ թեկուզ փոքրաթիվ և մեր պաշտպանության համար որևէ բան չնշանակող զորախումբը էական սպառնալիք է։ Դա Իրանն է, ում գլխավոր հակառակորդին ՀՀ-ն բերում, տեղավորում է անմիջապես […]
9 Սեպտեմբեր 2023
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է:

Կա մեկ ընդհանուր նպատակ՝ գործել ի բարօրություն Արցախի Հանրապետության: Հետևաբար, ես Ձեզ կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, նախասիրությունները և մաս դառնալ Արցախը հայկական պահելու առաքելությանը…

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կյանքը հայրենիքին նվիրած Մխիթարի հորը կալանավորել են։ Գարիկ Գալեյանի կալանավորմանը հաջորդելու են նրա նկատմամբ հնարավոր ու անհնար բոլոր ճնշումները։ Դրա նպատակը նույն է լինելու։ Կոտրել կյանքը Արցախին նվիրած Մխիթարի հորը, ով պայքարում է իր որդուն մեջքից հարվածած ու դավաճանած սրիկաներին պատժի արժանացնելու համար։ Իհարկե, այս արձանագրումները […]

Փաստաբանն ասել է.«Այս ամբողջ գործընթացի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ն արատավորելն ու նրանց կողմից իրականցվող արդարացի պայքարը նսեմացնելը»: Փաստաբանն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ:Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում […]





