Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈւ N զորամասում լուրջ դժգոհություններ են, պատճառը կապիտուլյանտի օրերս Վանաձոր այցն է։ Երբ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձի ավտոշարասյունը անցել է Վանաձորի փողոցներով, երկու պայմանագրային զինծառայող, ովքեր այդ պահին դրսում են եղել, պատվի չեն առել, ինչից հետո հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել պատժել։ […]
1 Սեպտեմբեր 2023


Եվ եթե դա այդպես է, վտանգված են ոչ միայն նրանք, այլև բոլորս Սկիզբը՝ https://livenews.am/press/2023/242979/11/18/35/ Մենք արդեն զգուշացված ենք ու գիտենք, որ եթե մեր բանակում, հոգեբուժարաններում, կալանավայրերում առաջիկա ամիսներին հանկարծակի ինչ- որ մի վարակիչ հիվանդություն բռնկվի՝ լինի այն կորոնավիրուսային հիվանդության նոր տարատեսակ, սիբիրախտ, թե հայտնի կամ անհայտ մեկ այլ հիվանդություն, ապա տվյալ հիվանդության ի հայտ գալն ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչության կամ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է լինելու: […]

«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի […]

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։ «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության […]

44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված Էրիկ Եղիազարյանի հոր՝ Էդուարդ Եղիազարյանի կոչն է՝ հնչեցված 14 ապրիլի 2023թ.-ին: Իսկ այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն: Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի […]

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։ Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, […]

Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից թիրախավորել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ հիմք […]

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով։ Բանն այն է, որ Արցախյան զարգացումները հույսի նշույլ են ստեղծել, որ Հայաստանը ծնկած վիճակից ոտքի է կանգնելու։ Իսկ դա հակասում է «ասֆալտ՝ Հայրենիքի դիմաց» ծրագրի կապալառու նիկոլին ու պատվիրատու ալիևին»։




