Հոկտեմբեր 2023

Հոկտեմբեր 12, 2023թ. 01:13

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին առկա տպավորությամբ կարելի է ասել, որ Արմեն Աշոտյանի դատավարությանը ներկա դատախազության ներկայացուցիչները կարող են գնալ տուն: Դատավորն իրանց փոխարեն ամբողջ ծավալով աշխատում է` անուղակի ապացուցելով, որ Արմենը բացառապես քաղաքական բանտարկյալ է: Ես վախենում եմ, որ եթե դատավորն այսպես շարունակի` դատախազները կարող են անցնել Աշոտյանի կողմը և […]


Հոկտեմբեր 12, 2023թ. 01:05

Քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին` ասել է. «Երեկվա հարցազրույցում խոսում է 8 գյուղերի մասին. եթե իրենք տալիս են Ադրբեջանի կողմից անկլավներ համարվող տարածքները, ապա դրանցով ցանկացած պահի Ադրբեջանը հսկողության տակ է պահելու Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը։ Ադրբեջանը կարող է հենց այդ տարածքներից հարձակում իրականացնել մեզ վրա, հետևապես, այն, ինչ […]


Հոկտեմբեր 12, 2023թ. 00:58

Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։ Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց […]


Հոկտեմբեր 12, 2023թ. 00:51

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը սուտ է խոսում։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը շաբաթներ առաջ ցանկություն չեն ունեցել փախչել/գնալ Հայաստան։Իրենք ի տարբերություն թաթուլի տերերի փախչող կերպարներ չեն։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մինչև վերջին օրը մնացել են Արցախում, մի քանի օր գտնվել են խաղաղապահների մշտական պաշտպանության տակ։ Այնուհետև դուրս են եկել […]


Հոկտեմբեր 11, 2023թ. 23:58

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեցին Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթով նախնական դատալսումները: Ելույթ ունեցավ նաև Արմեն Աշոտյանը:


Հոկտեմբեր 11, 2023թ. 23:47

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում են Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթով նախնական դատալսումները: Բացարկի միջնորդություն չներկայացվեց, քանի որ, ինչպես Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ իրենց համար ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հետևաբար՝ կարևոր չէ, թե ով կլինի այս գործով դատավորը: Փոխարենը պաշտպանական կողմը բացարկ ուներ […]


Հոկտեմբեր 11, 2023թ. 22:57

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։ Այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի […]


Հոկտեմբեր 11, 2023թ. 22:18

2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեցին Արցախյան պատերազմում հրադադարի մասին։ Հրադադարը սովորաբար նշանակում է, որ պատերազմող կողմերը դադարեցնում են մարտերը՝ կանգ առնելով իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Տարօրինակ է, բայց 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դեպքում Հայաստանը Ադրբեջանին հանձնեց մեծ հողատարածքներ, որտեղ ոչ մի […]


Հոկտեմբեր 11, 2023թ. 21:16

Ասում են` մի չարացեք, վրեժն ու պատիժը թողեք Աստծուն….. որ չթողնենք, ինչ ենք անելու…. անճարությունից թողնում ենք ու չենք էլ սպասում….. գուցե մի օր Աստված կպատժի այն երկրներին, որոնք այսքան արցունք բերեցին հայ մայրերին, այն ղեկավարներին, որոնք դավաճանեցին սեփական ժողովրդին, այն հրամանատարներին, որոնք մենակ թողեցին իրենց օգնություն կանչող զինվորներին, այն վախկոտներին, որոնք իրենց կյանքը փրկելու […]


Հոկտեմբեր 11, 2023թ. 17:49

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների: Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է: Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով, դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին […]