Նոյեմբեր 2023

Նոյեմբեր 16, 2023թ. 23:49

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը: Նազիկ Ամիրյանը նկատեց, որ չի հարցաքննվել այս գործով եռասերունդ ռազմաուսումնական ճամբարի պետ […]


Նոյեմբեր 16, 2023թ. 01:35

Արևմուտքը շատ անկեղծ է, պարզ ասում է, որ իր նպատակը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է: Ու դրա համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան օգտագործում են Հայաստանի իշխանությանը: Այսինքն, քպ-ն այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը լուծում է իր քաղաքական հարցերը Հարավային Կովկասում, և ուզում հասնել իր գերնպատակին: Իսկ երբ կհասնի իր գերնպատակին, դրանից հետո` կմոռանա Հայաստանի ինքնիշխանության […]


Նոյեմբեր 16, 2023թ. 01:05

«Փաստինֆո». Երևանը ցանկանում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից պահպանել տնտեսական շահը, բայց դրա հետ մեկտեղ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում, սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Գործընկերները դիմում են մեզ այդ ամենը պահպանելու համար (Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը․ խմբ.), իսկ իրենք այդ ընթացքում քայլեր […]


Նոյեմբեր 16, 2023թ. 00:58

Անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը այսօր առաջին ատյանի դատարանում գեներալ-մայորի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ՝դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ , որոշեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցնել: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր էր տեսել և դիմել Սահմանադրական դատարան, որը, […]


Նոյեմբեր 16, 2023թ. 00:49

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում։


Նոյեմբեր 16, 2023թ. 00:43

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։  Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։ Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու […]


Նոյեմբեր 15, 2023թ. 23:55

Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է […]


Նոյեմբեր 15, 2023թ. 23:44

Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայացրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ […]


Նոյեմբեր 15, 2023թ. 22:29

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։ Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող […]


Նոյեմբեր 14, 2023թ. 23:11

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, […]