«Վրաստանի եվրոպական ուղին» 7-րդ միջազգային խորհրդաժողովը հուլիսի 15-17-ը կանցկացվի Բաթումիում: Խորհրդաժողովի ժամանակ Վրաստանի կառավարությունը կներկայացնի ԵՄ հետ համագործակցության առաջնային ուղղություններն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման պլանը: Ըստ Վրաստանի պետական նախարարի աշխատակազմի տարածած տեղեկատվության, նախատեսվում է Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությունը: ArmAr.am
Վրաստան
Երեկ երեկոյան Վրաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշներն այսօր հանդիպումներ կանցկացնի վրացական ղեկավարության հետ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները սկսվել են երեկոյան Վրաստանի նախագահի հետ պաշտոնական ճաշով: «Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ թեմանների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ բազմակողմանի հարցերի քննարկում», – ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանին: Կուշները կհանդիպի […]
Ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը…
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ կապեր հաստատելու: Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է Միռ (МИР) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գազետա.ռու կայքի տեղեկացմամբ, «Նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, երբ Ռուսաստանի շահերը Վրաստանում և Վրաստանինը` Ռուսաստանում ներկայացնում է Շվեյցարիան, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերությունների, առաջին հեթին ելնելով այն […]
Georgia Online-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշները: Կուշների պաշտոնական այցը սկսվելու է հուլիսի 15-ին: Ներկա փուլում դեռեւս հստակեցվում են այցի մանրամասները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: ArmAr.am
Այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել բանավեճ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի շուրջ: Քննարկվելւ է այդ շրջաններում առկա իրադրությունը, փախստականների վերադարձի հարցը, ինչպես նաեւ նախապատրաստվելու է տվյալ շրջաններում հումանիտար օգնության միջոցառումների իրականացման հետ կապված բանաձեւը: Փաստաթուղթը ներկայացնելու է ԵԱՀԿ-ում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»:
Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող […]
Վրաստանում համատեղ կառավարական և խորհրդարանական խումբ է ստեղծվել, որը հետազոտելու է Ադրբեջանում վրացական սփյուռքի կացությունը։ Ինչպես «Trend» գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի խորհրդարանից, այդ որոշումն ընդունվել է արտերկրում բնակվող հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նիստից հետո։ Լսումների ժամանակ Ադրբեջանում բնակվող վրացիների խնդրի ներքո քննարկվել են ադրբեջանա-վրացական հարաբերությունները։ Լսումները փակ են եղել, որի ժամանակ ներկայացվել է Ադրբեջանում վրացիների […]
Արեւելաեվրոպական շրջագայության շրջանակներում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թբիլիսի: Կեսօրին Քլինթոնին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ու նրա տեղակալ Գիորգի Բոկերիան: Առաջին հանդիպումը Քլինթոնը կանցկացնի կին-առաջնորդների հետ Ազգային հանրային գրադարանում: Հանդիպմանը հրավիրվել են բիզնեսի, ոչ կառավարական հատվածի, ԶԼՄ-ների եւ քաղաքականության 140 ներկայացուցչուհիներ: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Հանդիպումից հետո Քլինթոնը […]




