Վրաստան

Դեկտեմբեր 22, 2010թ. 14:11

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և վրացական ընդդիմադիր «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեին հանդիպումը: Հանդիպումը կայացել է Պոկլոննայա լեռան մոտ` Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո: “Կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին զոհված զինվորներին նվիրված հուշարձանի բացումը խորհրդանշական լավ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին”,- նշել […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 10:13

«Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր պաշտոնական կայքէջում «գեղեցկացրել» է սեփական կենսագրությունը, հաղորդում է «Գեորգիեն նախրիշթըն»-ը` հենվելով Ինտերպրեսնյուզի աղբյուրների վրա, որն էլ իր հերթին վկայաբերում է վրացական մի թերթի տվյալները: Ըստ աղբյուրի, մեկ ամիս առաջ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալները կեղծ են: Խոսքն առավելապես վերաբերում է 1990-ականների կովկասյան հակամարտություններին: Վրացական Ինտերպրեսնյուզը մանրամասնում է` Սահակաշվիլին մի […]


Դեկտեմբեր 8, 2010թ. 11:06

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն երկրի կառավարությունից գրավոր բացատրություններ է պահանջել գենետիկորեն փոփոխված մթերքի ներկրման, տեղակայման և դրոշմավորման օրենքի մասին կարգադրության չիրականացման կապակցությամբ: Նա կարգադրել է կառավարության խորհրդարանական քարտուղար Գեորգի Խուռոշվիլիին կազմել և ներկայացնել այդ բացատրագիրը: ArmAr.am


Դեկտեմբեր 8, 2010թ. 10:03

Վրաստանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից հավելյալ ուժեր տեղակայելու որոշման վերաբերյալ: Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած հայատարարության մեջ ասվում է. “2010 թվ.-ի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում  տեղակայված տեղեկության համաձայն Վրաստանի օկուպացված տարածքներ` Ցխինվալիի շրջան, չորրորդ ռազամակայան է մտցվել հավելյալ զորք, որը վերազինվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: […]


Դեկտեմբեր 3, 2010թ. 14:42

Վրաստանը եւ ԵՄ-ն միասնական օդային տարածքի մասին համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի օրը Բրյուսելում: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Վրաստանի եւ անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացումից  հետո: Դրանից հետո ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են ուղիղ չվերթներ իրականացնել Վրաստան Եվրամիության ցանկացած կետից, ինչպես նաեւ Վրաստանից  ԵՄ: […]


Նոյեմբեր 25, 2010թ. 10:01

Հայկական Ջավախք Հայոց Կաթողիկոսի այցելությունը հետաձգելու վրացական կողմի տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում:


Նոյեմբեր 23, 2010թ. 11:39

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից ՀՀ նախագահի հրաժարվելը ցույց տվեց պաշտոնական Երևանի սկզբունքայնությունը


Նոյեմբեր 18, 2010թ. 11:23

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո քարտուղար Նիկո Մչեդլիշվիլին` վկայակոչելով վարչապետ Նիկո Գիլաուրիին: Մամլո քարտուղարի խոսքերով շատ երկրներ կարող են հետաքրքրություն ցուցաբերել այդ օբյեկտի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազատարը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը […]


Նոյեմբեր 17, 2010թ. 17:02

Երեկ լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած, «Թբիլիսիսիի  Հայ Համայնքի խնդիրները եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին Վրաստանի Վերինտեգրման փոխնախարար   Էլենե Թեվդորաձեն հայտարարել էր թե՝ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ չի գրանցելու  Վիրահայոց թեմը: Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ եւ անհասկանալի է,  […]


Նոյեմբեր 12, 2010թ. 15:13

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Իրակլի Վաշակիձեն փակ դռների հետևում բանակցություններ է վարել Պենտագոնում: Հանդիպումից հետո Վաշակիձեն հայտնել է, որ այն կայացել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում: “Սա գործնական  հանդիպում էր, որը շատ արդյունավետ էր”,- հայտնել է Վաշակիձեն` չտալով հանդիպման մանրամասները: